Սպանություն Հաղթանակ թաղամասում
Ոստիկանություն ահազանգած քաղաքացին նոյեմբերի 8-ին, ժամը 00.40-ին հայտնել է, որ անհայտ անձը դանակով հարձակվել է իրենց տան վրա: Դեպքի վայր՝ Երևանի Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի նշված տուն մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 36-ամյա Արսեն Սիմոնյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքի հետքերով:
Ոստիկանությունից հայտնում են՝ պարզվել է, որ նրան դանակահարել է նշված տան բնակիչ 21-ամյա երիտասարդը: Նա ձերբակալվել է:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին