Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցցանցում Արցախի քաղաքացուն տվել են սպանության, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ. ԱՀ դատախազություն
Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից համացանցային տիրույթում արցախցիներին ահաբեկելու գործողությունները նոր թափ ու որակ են ստացել: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից:
«Ինչպես նախկինում արդեն հաղորդվել էր, Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները սոցիալական ցանցերում զանազան հնարքների կիրառմամբ արցախցի օգտատերերին պարբերաբար փորձում են ներգրավել տարբեր գործընթացների մեջ` նպատակ հետապնդելով նրանցից ստանալ տեղեկություններ, այս կամ այն հարցի կապակցությամբ շոշափել հանրային տրամադրություններն ու կարծիքները:
Երեկ ԱՀ դատախազություն է ներկայացվել հաղորդում այն մասին, որ ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սոցիալական ցանցում ակտիվություն ցուցաբերող Արցախի Հանրապետության քաղաքացուն նույն ցանցի տարբեր էջերով տվել են սպանության, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ` այդ ընթացքում նրա մասին ներկայացնելով այնպիսի տեղեկություններ, որոնք վկայում են ԱՀ քաղաքացու վերաբերյալ նախապես անհատական տվյալներ հավաքագրելու մասին:
Հիշյալ հաղորդումը ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:
Արցախի Հանրապետության քաղաքացիներին կրկին անգամ խնդրում և հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերում կասկածելի կամ անծանոթ օգտատերերի հետ շփումներից, տեղեկություններ փոխանցելուց, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը»,- նշված է Արցախի դատախազության հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտի ջրմուղ-կոյուղու աշխատակցի սպանությունը որակվել է որպես ահաբեկչություն. ԱՀ դատախազություն
- ՀՀ ՄԻՊ. Չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ
- Ադրբեջանցի զինծառայողն անցնել է Արցախի «Շուշիի տակ» տեղանք, կրակոցներ արձակել ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող անձանց ուղղությամբ. ԱՀ ՔԿ
- Քարվաճառը, Քաշաթաղը, Շուշին ու Հադրութն էի՞ն խանգարում ձեր տնտեսական հեղափոխությանը.Արթուր Խաչատրյան
- Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածը երկկողմանի բաց է
- Շուշիի մոտ ադրբեջանական կրակոցներից տուժած քաղաքացիներից մեկի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, վիճակը գնահատվում է ծանր. Արցախի ԱՆ
- Շուշիի մոտ ադրբեջանական կրակոցներից տուժած քաղաքացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության. Արցախի ՄԻՊ
- Շուշիի մերձակա խաչմերուկում ադրբեջանցիների կրակոցներից հետո երթևեկությունն այդ հատվածում դադարեցվել է. ԱՀ դատախազություն
- ԱԱԾ. Ադրբեջանցիները կրակել են Շուշիի մոտակա խաչմերուկում ջրատար խողովակների վրա աշխատանք կատարող մարդկանց վրա, կա զոհ
- Ալիևը Շուշիում է, Ստեփանակերտից դեպի Շուշի ճանապարհը փակ է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան