Էդգար Էլբակյան. Ազգային դասի շրջանում չկա ընդհանուր արտաքին թշնամու դեմ կռվելու անհրաժեշտության գիտակցումը
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ»-ի համահիմնադիր Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է պարտության պատճառը.
«Հայաստանը ժամանակին վարչապետ է ունեցել, որ «գեյերի ցուցակ» էր պահում, այսինքն՝ մի տեղ էր հավաքել իր հնարավոր մրցակիցներին ու հրահանգել էր լուրեր տարածել, որ այդ մարդիկ գեյ են։
Երբ տվյալ սնման արեալի ռեսուրսային բազան փոքր է, իսկ վերջինս բնակեցնող առանձնյակների պայքարը ներտեսակային է, վաղ թե ուշ նրանք իրար ջլատելով բերելու են նրան, որ կողքի արեալից մեկ այլ կենդանի ոչնչացնի իրենց։ Սա է 2018-2020 թթ. Հայաստանի գրավման նախապատճառը։
Իսկ ներտեսակային պայքարն ուժեղ է եղել, որովհետև առանձնյակների ողջ էներգիան չի ուղղվել դեպի արտաքին թշնամի, որովհետև մեզ խաբել ենք, թե պատերազմը 1994 թ.-ին վերջացել է, հիմա պետք է «կյանքը վայելել»։
Ցավոք, այսօր էլ ազգային դասի շրջանում չկա ընդհանուր արտաքին թշնամու դեմ կռվելու անհրաժեշտության գիտակցումը։ Մի ուժը պայքարում է ընդհանուր թշնամու դեմ, մյուսն այդ պայքարն է ծաղրում։ Գաղափարական սնանկության դասական օրինակ, առանց որի հաղթահարման շանս չունենք։ Ազգ-պետությունն առաջին հերթին գաղափար է…»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Էլբակյան. Եթե գոնե այսօր դա չվերականգնենք, վազգենսարգսյանական 21-րդ դարը մերը չի լինելու,
- Ի տարբերություն Մոսկվայի պայմանագրի, Կարսի պայմանագրով ներկայիս Տիգրանաշենի տարածքը պատկանում է Հայաստանին. Էդգար Էլբակյան
- Էդգար Էլբակյան. Ե՞րբ է կայացվել պատերազմի որոշումը
- Էդգար Էլբակյան. Հայաստանն այս տարածաշրջանում վերապրելու համար ունի միայն մեկ եղանակ
- Էդգար Էլբակյան. Ո՞ւմ ընտրել՝ հանուն Քարվաճառի (փաստաթուղթ)
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով