ԿԲ-ն առաջարկում է քաղաքացիների միջև դրամական կանխիկ գործարքների շեմը 300.000 դրամ սահմանել
«Օրենքի հիմնական գաղափարն այն է, որ ցանկացած տնտեսվարող իրավունք չունի մերժելու ծառայությունների և ապրանքների դիմաց անկանխիկ վճարում իրականացնելու հաճախորդի պահանջը»,-ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր հայտնեց ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը՝ ներկայացնելով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների փաթեթներում նախատեսվող փոփոխությունները:
Նրա խոսքով՝ այդ փոփոխություններից է բխում օրենքի նախագծերով այն սահմանափակումների ընդունումը, որոնք տնտեսվարողներին թույլ չեն տա ոլորտային և վերին շեմի տեսանկյուններից կանխիկով գործարքներ իրականացնել:
«Մասնավորապես օրենքի նախագծում ամրագրել ենք, որ իրավաբանական անձանց միջև կանխիկով գործարքներ չպետք է լինեն»,-հայտնեց Աբրահամյանը և տեղեկացրեց, որ այդ եզրակացության են եկել ՊԵԿ-ի հետ քննարկումների արդյունքում:
Ըստ ԿԲ նախագահի տեղակալի՝ ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց միջև կանխիկով գործարքի առավելագույն շեմ է սահմանկվել 300000 դրամը, բայց պետակա կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեից կատարվող ցանկացած վճարում պետք է կատարվի անկանխիկ, ինչն այսօր էլ արվում է:
Վախթանգ Աբրահամյանը հատնեց, որ գրավատների համար սահմանված է անկանխիկ գործարքների թույլտվության 20 000 դրամի շեմը:
Նա հայտնեց, որ նախագծով առաջարկվում է, որ ֆիզիկակական անձինք փաստաբաններին և նոտարներին պետք է բացառապես անկանխիկ վճարեն, նունը լինելու է նաև կրթական և բժշկական հաստատությունների վճարումների մասով:
«Ֆիզիկական անձանց միջև գործարքների անկանխիկի երկու շեմ է սահմանված՝ 500 000 դրամը՝ պարտադիր գրանցման գործարքների համար, իսկ մյուսների դեպքում՝ 300000 դրամ»,-հայտնեց ԿԲ նախագահի տեղակալը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում