Կորստի ցավը սրտում... Մի կնոջ պատմություն
58-ամյա Համեստ Սարգսյանն ապրում է ԱՀ Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքում: 2020 թվականի Արցախյան պատերազմում հանուն հայրենիքի անմահացավ կրտսեր որդին՝ Վլադիմիր Կամոյի Սարգսյանը, որը օգոստոս ամսին ավարտել էր ժակետային զինծառայությունը. ծառայում էր Ջրականում:
«Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, որդիս մեկնեց առաջնագիծ: Վերջին անգամ նրա ձայնը լսել եմ սեպտեմբերի 29-ին, դրանից հետո այդպես էլ չկարողացա կապ հաստատել նրա հետ: Հոկտեմբերի 1-ին լուրը հասավ, որ զոհվել է Մարտունու 3֊րդ պաշտպանական շրջանի դիրքերում: Ասում էր՝ գյուղից չի հեռանալու. նրա բոլոր երազանքներն ու նպատակները կապված էին Արցախի հետ: Բայց այդպես էլ անկատար մնացին»,- «Արցախպրես»֊ի թղթակցին պատմել է Հ. Սարգսյանը:
Արդեն մի քանի տարի է՝ տիկին Համեստն անգամ տան մեջ տեղաշարժվելու խնդիր ունի: «Առողջությունս չի ներում, ոչ էլ տան պայմաններն են թույլ տալիս»,-ասում է նա։
Նրա խոսքով՝ որդին նպատակ ուներ զորացրվելուց հետո տանը հարմարավետ պայմաններ ստեղծել՝ տկարացած մոր հոգսն ինչ֊որ կերպ փարատելու համար. չհասցրեց: Տիկին Համեստն, այնուամենայնիվ, հույսը չի կորցնում։ Համոզված է՝ որևէ մեկն անպայման կշարունակի որդու գործը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան