Կրթություն, գիտություն 12:42 09/11/2021 Հայաստան

Հայկ Վարդանյան. Յուրաքանչյուրս պետք է մտածի՝ ի՞նչ կարող եմ անել, որ հաջորդ ճակատամարտին պատրաստ լինեմ

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուտետն ավարտելուց հետո կրթությունը շարունակելու, դոկտորականը պաշտպանելու  համար Գերմանիա մեկնած, ապա այնտեղ հաստատված Հայկ Վարդանյանին պատերազմից հետո հայրենիքին ինչ-որ բանով օգնելու միտքը հանգիստ չէր տալիս։  Ստեղծեց Network Nation Podcast-ը, որը, ինչպես ինքն է ներկայացնում, միտված է  Հայաստանում հետպատերազմյան իրավիճակի բարելավմանը և երկրի զարգացմանը: Հարթակում Հայկը ներկայացնում է  հայկական տարբեր նախագծեր, զրուցում դրանց հեղինակների, հիմնադիրների հետ։ 

Network Nation Podcast-ի մասին Panorama.am-ը զրուցել է գերմանաբնակ երիտասարդի հետ։

Panorama.am- Հայկ, ինչպե՞ս և ե՞րբ առաջացավ «Network Nation» Podcast-ի գաղափարը։
Հայկ Վարդանյան- «Network Nation»-ի գաղափարն առաջացավ պատերազմից անմիջապես հետո։ Երբ դուրս եկա մի քանի շաբաթ տևած շոկից, շատ մեծ էներգիա ու ցանկություն կար ինչ-որ մի բան անելու, ինչ-որ բանով հայրենիքն օգնելու։ Այդ ժամանակ Հայաստանում ու դրանից դուրս ստեղծվում էին տարբեր նախագծեր, որոնց մասին շատերը չգիտեին։ Ես սկսեցի զանգել նախագծերի հեղինակներին, զրուցել նրանց հետ, հասկանալ նպատակները, հետո դրանց մասին պատմում էի իմ ընկերներին, գտնում մարդիկ, որոնք ցականում էին նրագրավել դրանց մեջ։ Ընթացքում հասկացա, որ հայկական նախագծերի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է։  Ես մտածեցի, որ այդ խոսակցությունները կարող եմ ձայնագրել ու հրապարակել, որպեսզի ուրիշներն էլ տեղեկանան։ Հենց այդպես առաջացավ Podcast-ի գաղափարը։

Panorama.am -Յուրաքանչյուր փորձությունից, պատերազմից պետք է դասեր քաղել՝ հետագայում դրանք կանխելու, դիմագրավելու համար։ Ըստ Ձեզ, ո՞րը պետք է լինի մեր դասը Արցախի վերջին պատերազմից։
Հայկ Վարդանյան- Իրականում մտածում եմ այսպես՝ հաղթում ես ճակատամարտում մինչև դրա սկսելը։  Հիմա պարտվել ենք վերջին ճակամարտում, ճիշտ ժամանակն է հաջորդ ճակատամարտին պատրաստվել՝ հաղթելու համար։ Այս պահին ունենք երկու ճանապարհ՝ մեկը. սկսենք գտնել մեղավորներ, ասենք մենք մեղավոր չենք, դիմացինն է մեղավոր, դավաճան, թուրք, բայց այս ճանապարհը մեզ ավելի ուժեղ չի դարձնում հաջորդ ճակատամարտի համար։ Երկրորդ ճանապարհն այն է, որ յուրաքանչյուրս պետք է մտածի, ես ի՞նչ կարող եմ անել, որ հաջորդ ճակատամարտին պատրաստ լինեմ։ Երբ այդպես ենք մտածում՝ կարող ենք մարզվել, ավելի լավ մասնագետ դառնալ, ներդրում կատարել ինչ-որ լավ նախագծերի համար, կարող եմ ընդգրկվել դրանց մեջ կամ ինքս ստեղծել։ Ինչքան շատ մարդ ներգրավվի այս պրոցեսում, այնքան լավ։ Կարծում եմ, սա է միակ ճիշտ ճանապարհը։

Panorama.am- Ձեր զրուցակիցները Հայաստանին օգնելուն միտված ծրագրերի, նախագծերի հեղինակներն են։ Նրանց հետ Ձեր զրույցների ընթացքում ի՞նչ եզրահանգման եք եկել։
Հայկ Վարդայան-Իմ զրուցակիցները շատ հետաքրքիր մարդիկ են, որոնք գնում են իմ նշած երկրորդ ուղիով։ Նրանք չեն բողոքում, մեղավորներ չեն փնտրում, կրկնակի ու եռակի ավելի եռանդով լծվել են իրենց գործին ու նախագծերին։ Կարող եմ ասել, որ նրանք լավատես են, քանի որ գործ են անում ու տեսնում արդյունքներ։ Շատ կարևոր է, որ նրանցից շատերի նախագծերը միավորելու մասին է, օրինակ, միավորում են մարզերի երեխաներին, Սփյուռքի ու Հայաստանի հայերին, գիտնականներին, բժիշկներին... Համախմբումը հաջողության հասնելու ճիշտ ուղին է, իմ հյուրերը դա հասկացել են, ժամանակի ընթացքում պետք է մյուսներն էլ հասկանան։

Panorama.am -Սովորաբար օգնության, աջակցության ծրագրերից առաջ նախ պետք է ախտորոշել առկա խնդիրները։ Դուք, որ ապրում ու աշխատում եք Հայաստանից դուրս, թեկուզ Ձեզ համար առանձնացրե՞լ եք այդ խնդիրները։ Ինչպե՞ս եք պատկերացնում դրանց լուծումը, դրանց ուղղությամբ փոփոխությունների ճանապարհը։
Հայկ Վարդայան-Իրականում, Ձեզ հետ միանշանակ համաձայն եմ, ճիշտ բուժման համար նախ հարկավոր է ճիշտ ախտորոշում։ Մեր խնդիրները շատ բազմազան են, իրականում, ես ինչպես հասկանում եմ, արմատները խորն են։ Ես գիտեմ մարդիկ, խմբեր, որոնք այս պահին աշխատում են այդ խնդիրների ախտորոշմնա ուղղությամբ, որպեսզի հետագայում հնարավոր լինել աշխատել դրանց լուծման համար։
Ես մի խնդիր եմ առանձնացրել ինձ համար, խոսել հայանպաստ, հայաստանանպաստ նախագծերի, ծրագրերի մասին, որպեսզի Սյունիքի Շինուհայր գյուղում ապրող երիտասարդը տեղյակ լինի Գերմանիայի մի քաղաքում իրականացվող նման ծրագրի մասին։

Panorama.am-Հայաստանանպաստ ու հայանպաստ ծրագրերի մասին պատմելուց հետո արձագանքներն ինչպիսի՞ն են։
Հայկ Վարդայան-Արձագանքները հիմնականում դրական են, տարբեր։ Բայց ես ուզոմ եմ ընդգծել, որ պատերազմից հետո հուսալքվածության, խավարի պայմաններում Podcast-ը մարդկանց հույս է տալիս։ Մարդիկ խավարի մեջ կարծես տենում են լուսավոր կետեր։ Լուսավոր կետերն այն մարդիկ են, որոնք չեն հուսահատվել, աշխատում են ավելի մեծ եռանդով՝ փորձելով օգուտ բերել Հայաստանին։ Սա էլ հույս է առաջացնում, որ ամեն ինչ կորած չէ, հետո սկսում են մտածել, որ իրենք էլ կարող են ինչ-որ բան անել, ավելի ուշ իրենք էլ ստեղծում կամ ներգրավվում են տարբեր նախագծերում։ Ես կարծում եմ, սա ֆանտաստիկ էֆեկտ է։

Panorama.am-Շնորհակալ եմ։
Հայկ Վարդանյան-Եթե թույլ կտաք, մի բան ավելացնեմ։ Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ մեզանից յուրաքաչյուրն է ստեղծում ու ձևավորում իր կյանքն ու իրականությունը։ Եթե ուզում ենք, որ այդ իրականությունն ավելի լավ լինի, ամեն օր պետք է աշխատենք մեզ վրա, և դա պետք է սկսենք հենց այս պահից։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է հարց տա իրեն՝ ի՞նչ պետք է անեմ, որ դառնամ ավելի լավ մասնագետ, ավելի կիրթ, զարգացած, ավելի առողջ, ֆինանսապես ավելի կայուն, ինչպե՞ս կարող ենք նպաստել ցանցային ազգի ուժեղացմանը։ Երբ այսպես ենք հարցը դնում, մեր ուղեղը սկսում է այդ հարցերի պատասխանները մեզ համար գտնել։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}