«Սպարտակ»-ն արձագանքել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին լուրերը
«Սպարտակ» ակումբի մամուլի խոսնակը մեկնաբանել է տեղեկատվությունը, որի համաձայն «կարմրասպիտակները» դիտարկում են Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերը:
«Դա ճիշտ չէ: Ակումբը հետաքրքրված չէ այդ խաղացողով»,- tele-sport.ru-ի հաղորդմամբ՝ ասել է Դմիտրի Զելենովը:
32-ամյա Մխիթարյանի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ մինչև 2022 թ. հունիս է, իսկ այդ ակումբում նա հանդես է գալիս 2020 թ. սեպտեմբերից:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում 15 խաղ է անցկացրել, երկու գոլի և երեք արդյունավետ փոխանցման հեղինակ է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան