Մոսկվայում անհետացել է McDonald's-ի թոփ-մենեջերի որդին
Մոսկվայում անհետացել է McDonald’s-ի նախկին թոփ մենեջեր Խամզաթ Խասբուլատովի որդին, ով Ռուսաստանում բացել է ամերիկյան ցանցի առաջին ռեստորանը։
Ինչպես հայտնի է դարձել «Life»-ին, սեպտեմբերի վերջից 39-ամյա Թիմուր Խասբուլատովի գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ։
Նրա մայրն է որդու անհետացման մասին հայտարարություն տվել ոստիկանությունում։ Նա պատմել է, որ որդին կնոջ հետ վիճաբանությունից հետո լքել է Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարանը։ Մեկ ամսից ավելի է՝ նա իր հարազատներից ոչ մեկի հետ չի կապվում։
Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Թիմուրի անհետացման վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները