Չինաստանում խոստանում են COVID-19-ի բռնկման աղբյուրը գտնելու համար պարգևավճարներ
Ռուսաստանի հետ սահմանին գտնվող չինական Հեյհե քաղաքի (Հեյլունցզյան նահանգ) իշխանությունները կորոնավիրուսի խոշոր բռնկման ֆոնին 100 000 յուան (15 600 դոլար) պարգևավճար են խոստացել նրանց, ովքեր կաջակցեն համաճարակաբանական հետաքննությանը բռնկման աղբյուրը գտնելու հարցում: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Քաղաքային կառավարության սոցցանցային էջում հաղորդվում է, որ «կորոնավիրուսի ներկայիս բռնկման աղբյուրի և փոխանցման շղթայի շուտափույթ բացահայտման համար անհրաժեշտ է ազգային պայքար մղել կանխարգելման համար և հիվանդության դեմ»:
Քաղաքի իշխանությունները կոչ են անում օպերատիվ կերպով ոստիկանությանը տեղեկություն տրամադրել, եթե տեղյակ են սահմանի անօրինական հատման մաքսանենգության, անօրինական որսի և անդրսահմանային ձկնորսության մասին: Անձինք, որոնք 2021 թվականի հոկտեմբերի 1-ից ի վեր ներկրված ապրանքներ են ձեռք բերել համացանցով, հատկապես՝ սառեցված ծովամթերք, պետք է անիջապես ախտահանեն փաթեթը և ապրանքները, որից հետո ուղարկեն հիվանդությունների կանխարգելման կենտրոն՝ ստուգման համար:
Իշխանությունները բնակիչներին կոչ են անում հայտնել բոլոր հնարավոր ապացույցների, վկայությունների մասին, որոնք կօգնեն հետաքննությանը:
Հեյհե քաղաքում հոկտեմբերի 28-ից ի վեր խիստ «լոքդաուն» է սահմանվել: Ժամանակավորապես դադարեցվել է քաղաքային ավտոբուսներ և տաքսիների երթևեկությունը:
Վերջին տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 27-ից քաղաքում վարակման ավելի քան 200 դեպք է գրանցվել:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի