Թուրք գրողը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունը հեռանալու է
Թուրք հայտնի գրող Ահմեթ Ումիթը թուրքական «Halk TV»-ի եթերում վստահություն է հայտնել, որ Թուրքիայում իշխանափոխություն է լինելու։ Նա նշել է, որ այդ մասին են վկայում իրականացվող սոցհարցումները և մարդկանց սոցիալական ծանր վիճակը։ Այս մասին գրում է ermenihaber.am կայքը:
«Ես վստահ եմ, որ այսօրվա իշխանությունը հեռանալու է։ Եթե նայեք սոցհարցումներին, ապա դուք էլ կհամոզվեք։ Եթե շուկա գնաք, կտեսնեք, որ մարդիկ չեն կարողանում գնումներ կատարել։ Հացը, տրանսպորտը, բենզինը․․․ ամեն ինչ ահավոր է։ Ձմեռը դժվարությամբ է գալու»,- ընդգծել է Ումիթը։
Նա քննադատել է իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությանն այն բանի համար, որ վերջինս բացարձակ իշխանության է ձգտում։
«Երբ ասում եք՝ ես եկել եմ ու ամենաճիշտը ես եմ ներկայացնում, ինձնից բացի բոլորը սխալ են, դավաճան են, ապա այդ դեպքում երկիրը կործանվում է»,- իշխող կուսակցությանն է դիմել թուրք գրողը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա