«Ժողովուրդ». Ինչ է պատասխանել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը «Հայաստան» խմբակցությանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի կողմից պատասխան է ուղարկվել «Հայաստան» խմբակցությանը՝ նրանց հարցապնդման վերաբերյալ, որը պետք է քննարկվի նաև խորհրդարանում: Հարցապնդման մեջ ներկայացված է ԱԺ ընդդիմադիր խմբակցության կողմից ուղարկված վեց հարցի պատասխան: Օրինակ՝ դրանցից մեկով ընդդիմադիր խմբակցությունը ցանկացել է իմանալ Արցախից Հայաստան տեղափոխված անձանց թիվը: Ըստ այդմ, պատասխանի մեջ նշվում է, որ պատերազմի ավարտին Արցախից տեղահանվածների թիվը կազմել է ավելի քան 91 հազար մարդ: Ապա ընդդիմադիր խմբակցությունը ցանկացել է տեղեկատվություն ստանալ արցախյան վերջին պատերազմում զոհված, անհետ կորած, գերի ընկած և վիրավորում ու հաշմանդամություն ձեռք բերած անձանց թիվը:
Նախարարությունը մեջբերել է Քննչական կոմիտեի տրամադրած տվյալը, ըստ որի՝ պատերազմի հետևանքով Արցախում և Հայաստանում զոհված, անհետ կորած և գերի ընկած զինծառայողների և քաղաքացիական անձանց թվաքանակը կազմում է 3712 զոհված զինծառայող, 76 քաղաքացիական անձ, 222 անհայտ կորած զինծառայող, 21 քաղացիական անձ, գերեվարված 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ:
Ապա նշվում է, որ մինչ օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն են հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 114 զինծառայողներ և քաղաքացիական անձինք»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան