«Ժողովուրդ». Անշարժ գույքի առուվաճառքի գործարքների քանակը զգալի նվազել է մեկ տարվա ընթացքում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների քանակը զգալի նվազել է մեկ տարվա ընթացքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցյալ տարվա սեպտեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 18 հազար 239 գործարք, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում դրանք կազմել են 16 հազար 483, այսինքն՝ 1756-ով պակաս:
Սրան զուգահեռ նկատենք, որ Երևանում բնակարանների գներն են կտրուկ բարձրացել: Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քառակուսի մետրը սեպտեմբերին կազմել է 650 հազար 100 դրամ կամ 1350 դոլար, իսկ օգոստոսին այն 635 հազար 300 դրամ էր, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի գինը մեկ ամսվա ընթացքում 14 հազար 800 դրամով բարձրացել է: Երևանի մյուս բանուկ թաղամասում՝ Արաբկիր վարչական շրջանում, բնակարանի մեկ քմ-ի գինը մեկ ամսվա տարբերությամբ բարձրացել է 8200 դրամով. 462 հազար դրամից դարձել է 470 հազար 200 դրամ:
Մյուս վարչական շրջաններում ևս բնակարնների գները բարձրացել են. Շենգավիթ վարչական շրջ անում սեպտեմբերին բնակարանի մեկ քմ-ի գինը 310 հազար դրամից թանկացել է՝ դառնալով 313 հազար 100 դրամ, Աջափնյակում 318 հազար դրամիցդարձել է 320 հազար 100 դրամ, Դավթաշենում 327 հազար 100 դրամից հասել է 330 հազար դրամի: Մասնագետների խոսքերով՝ Երևանում բնակարանների թանկացումն իր պատճառներն ունի. բնակարանների թանկացմանը նպաստել է Երևանում եկամտահարկի հետվերադարձի գործընթացի դադարը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան