Փաշինյանի ֆոտոսեսիան Եռաբլուրում
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ լուսաբացին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին հայտնում են կառավարությունից։
Ուշագրավ է, որ նա Եռաբլուր է այցելել միայնակ, առանց նույնիսկ իր թիմակիցների։ Նրան ուղեկցել են միայն թիկնապահները։ Եռաբլուրում, ըստ ուղիղ հեռարձակման, եղել է 15 րոպե։
Նիկոլ Փաշինյանը տարբեր դիրքերով մի մեծ ֆոտոսեսիա է արել Արցախում զոհվածների շիրիմների մոտ ու դրանց ֆոնին՝ ծնկած, կանգնած, խաչակնքվելիս, ծաղիկ դնելիս։
Երեք տողանոց լուրի հետ վարչապետի պաշտոական էջում հրապարակել են 16 լուսանկար, կցել մոտ 15 րոպե տևողությամբ տեսանյութ։