Արծրուն Հովհաննիսյանն առաջադրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում փորձագետ. Անդրանիկ Քոչարյան
ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին առաջարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետի կարգավիճակը, նա սիրով ընդունել է: Այս մասին հանձնաժողովի այսօրվա նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Արծրուն Հովհաննիսյանը մեզ օգնելու է շատ-շատ հարցերում: Ինքը ոչ միայն դասավանդել է, այլև կյանքի փորձ է անցել մեր զինված ուժերում: Յուրաքանչյուր մարդ, ով անկեղծ իր ներդրումն է առաջարկել և ձեռք է մեկնել մեր երկրի ապագային միտված գործողություններում, պետք է մեր հանձաժողովի կողմից միշտ նկատված լինի, անկախ նրանից՝ թե ինչ շահարկումների միջով են փորձում նրանց անցկացնել:
Շահարկումները և ֆեյքերը պետք է վերանան մեր կյանքից, իրական գործընթացների մեջ իրական մարդը պետք է իր գիտելիքները ծառայեցնի մեր երկրի կարիքների համար»,-ասաց Ա. Քոչարյան:
Նա նաև նշեց, որ 44-օրյա պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի մոտենում է իր ձևավորման վերջնական փուլին:
«Այստեղ մենք մեծ ճանապարհ պետք է անցնենք, ակնկալում ենք, որ ընդդիմադիր դաշտի մեր գործընկերները կգիտակցեն դրա կարևորությունը: Դա մի աշխատանք է, որը մնալու է մեր հետևից եկող ցանկացած քաղաքական ուժերի համար»,-ասաց Ա.Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Չպետք է համարվի մեկ անձի համար կարված նախագիծ,բայց նկատի ունեմ Արծրուն Հովհաննիսյանին.Գևորգ Պետրոսյան
- Նարեկ Մալյան. Հիմա ո՞վ է ֆեյքը, Արծրուն Հովհաննիսյա՞նը, թե՞ Գագիկ Սողոմոնյանը
- Նարեկ Մալյան. Ո՞ւմ հետ էր Արծրուն Հովհաննիսյանը պայմանավորվել
- Արծրուն Հովհաննիսյան, դու Աննա Հակոբյանի ուղիղ դրդմամբ 44 օր խաբել ես ժողովրդին. Նաիրա Զոհրաբյան
- Տեսածը՝ «Արծրուն Հովհաննիսյան»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան