Գեղամ Նազարյանը խնդրեց ավելի ուշադիր լսել Ռոբերտ Քոչարյանի երեկվա ելույթը
Ազգային ժողովի Պաշտապնության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, նաև հանձնաժողովի անդամ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանն անդրադարձան երեկ «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքում հնչած մի քանի հայտարարություններին, մասնավորապես ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններից որոշ թեզերի:
Նրանց արձագանքեց հանձնաժողովի ընդդիմադիր անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը. «Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, նա նշել է՝ ոչ թե Հայաստանն է նախահարձակ եղել, խնդրում եմ ավելի ուշադիր լինել, այլ ընդամենը հերթական անգամ շեշտվեց, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն Ադրբեջանին հնարավորություն տվեց սկսել պատերազմը:
Իսկ բարիկադները… իրականում համեմատություն է, ոչ թե իրական բարիկադների մասին է խոսքը:
Չերկարացնեմ, այն տեղը չի, չեմ ուզում հանրահավաքը քննարկել:
Կոչ եմ անում՝ չմոռանանք այսօր նոյեմբերի 9-ն է, մեր հայտարարություններում, խոսքերում ավելի զգույշ լինենք»:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Հայաստանում թռիչքաձև աճում է մահերի, գերազմանների թիվը
- Ըստ էության՝ հրահրեց պատերազմ․ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց չորս փաստ ՝ պատերազմի մասին
- Ռոբերտ Քոչարյան. Այլ լուծում դելիմիտացիան ուղղակի չի թողնելու