Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը երրորդ անգամ է ներկայացվել Իսրայելի Քնեսեթ
Իսրայելի խորհրդարանի պատգամավորները ներկայացրել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ։
Ինչպես փոխանցում է The Jerusalem Post-ը, Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման և դրա հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին նշելու մասին օրինագիծը ներկայացրել են ընդդիմադիր մի քանի պատգամավորներ։
Հիշեցնենք, որ սա Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջին փորձը չէ։
2018-ին պատգամավոր Թամար Սանդբերգն առաջարկել էր օրինագիծ, որը կճանաչի ջարդերը որպես ցեղասպանություն, սակայն այն մերժվեց կառավարության դիմադրության պատճառով։
2019-ին Քնեսեթի մի շարք բարձրաստիճան անդամներ, ինչպիսիք են Յաիր Լապիդը և Գեդեոն Սաարը, սատարել են այդ քայլը, բայց կրկին այն չի ընդունվել։