Լեոնարդո Դի Կապրիոն կմարմնավորի «Ժողովուրդների տաճար» աղանդի առաջնորդ Ջիմ Ջոնսին
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն կկատարի «ժողովուրդների տաճար» տոտալիտար դեստրուկտիվ աղանդի հիմնադիր Ջիմ Ջոնսի դերը:
Ինչպես հաղորդում է «Միր24»-ը, ֆիլմի սցենարիստ Է դարձել Սքոթ Ռոզենբերգը, որն աշխատել է «Ջումանջի», «Ջունգլիների կանչը», «Վենոմը», «Կյանքը Մարսի վրա» ժապավենների վրա:
Դի Կապրիոն Ջենիֆեր Դևիսսոնի հետ նաև հանդես կգա որպես ֆիլմի պրոդյուսեր:
Ջիմ Ջոնսը «Ազգերի տաճար» աղանդի հիմնադիրն է, որը հայտնվել է 1955 թվականին և քարոզել այսպես կոչված «քրիստոնեական սոցիալիզմը»։
Առաջնորդն իրեն անվանել է Հիսուսի, Բուդդայի և Լենինի ռեինկառնացիա՝ «մեկ այլ գալակտիկայի անմարմին էակների համար պատգամ և միջոց»:
Նա պատասխանատու է խոշորագույն զանգվածային ինքնասպանություններից մեկի համար, որը 1978 թվականի նոյեմբերի 18-ին իրագործել են նրա ավելի քան 900 հետևորդներ, այդ թվում՝ 276 երեխաներ։
Սա ամերիկյան քաղաքացիների ամենամեծ կորուստն է եղել սեպտեմբերի 11-ի կանխամտածված արարքի պատճառով:
Ինքը՝ Ջոնսը, ավելի ուշ մահացած է հայտնաբերվել՝ գլխին հրազենային վնասվածքով։