Արթուր Ղազինյանը 11-րդ անգամ չընտրվեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա օրակարգում կրկին հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն հարցն է: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կողմից արդեն 11-րդ անգամ առաջարկվել է Արթուր Ղազինյանի թեկնածությունն այդ պաշտոնում:
Նիստին հանձնաժողովի ընդդիմադիր անդամներից ներկա է միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ միայն «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է տեղեկացրել իր բացակայության մասին:
Հանձնաժողովի իշխանական անդամները Արթուր Ղազինյանի թեկնածությունը կրկին չհաստատեցին հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն 10-րդ անգամ չընտրեց Արթուր Ղազինյանին հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում
- Արթուր Ղազինյան. Նշանակում է Հայաստանը չունի ԱԱԾ
- ՔՊ-ն 9-րդ անգամ մերժեց Արթուր Ղազինյանին
- Արթուր Ղազինյան. Ճշմարտությունը սերունդների համար պետք է բացահատվի
- ՔՊ-ն 8-րդ անգամ մերժեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում
- Ղազինյան. Մեկը կար, ասում էր պատրաստ եմ զոհվել հանուն հայրենիքի
- Հոկտեմբերի 15-ին ընդդիմությունը հրավիրել է հանձնաժողովի նիստ ՀՀ հարավ-արևելյան սահմանի խնդրով . Արթուր Ղազինյան
- Սրա մասին պետք է խոսի ինքը՝ Դավիթ Տոնոյանը. Ղազինյան
- Կարող ենք վեց ժամանոց վիդեո ֆորմատ տրամադրել՝ ինչու չենք ընտրում Արթուր Ղազինյանին. Վ. Ալեքսանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան