Ալեքսեյ Պապովյան. նոր ցուցահանդես Ժողովրդական արվեստների թանգարանում
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում նոյեմբերի 10-ին կբացվի հայտնի քանդակագործ Ալեքսեյ Պապովյանի հիշատակին` ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդես:
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանից հայտնում են, որ ցուցահանդեսին կներկայացվեն քանդակագործի գրաֆիկական աշխատանքներն ու քանդակները, որոնք ժամանակակից արվեստի գլուխգործոցներ են: Պապովյանն իր քանդակներում կերպարանափոխության միջոցով արտահայտել է դրամատիկ երանգներ, շոշափել բարոյաէթիկական խնդիրներ: Նրա աշխատանքները պահվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Վանաձորի գեղարվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Երևանի, Ռիգայի, Մոսկվայի, Փարիզի, Բուդապեշտի և այլ մասնավոր հավաքածուներում:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին, ժամը՝ 18:00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում (հասցե՝ ք. Երևան, Աբովյան 64): Այն կզուգորդվի քանդակագործի մասին պատմող գրքի շնորհանդեսով:
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 24-ը: