Մեր հերթն էր կռվելու, շանս չկար սաղ մնալու, բայց դե նորմալ էր. Պատերազմի մասնակից ճարտարապետ Արսեն Կարապետյան
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը, ով մասնակցել է արցախյան երրորդ պատերազմին, գրում է.
«Չէի ուզում գրել, չդիմացա։
Մի տարի առաջ Մարտակերտի կողմը ճակատի ամբողջ երկայնքով, աջից՝ ձախ, Մատաղիսից՝ Ասկերան, ամեն տեսակի հայտնի և անհայտ զինատեսակներից աննախադեպ հրետակոծության ընթացքում ժամկետային դիրքապահ զինվորների հետ պատրաստվում էինք լայնածավալ հարձակման։ Մարտակերտը հեռվից սև երկինքն էր լուսավորում, սիրուն կարմիր, ինչոր մեծ բան էր վառվում։ Ոչ մի բան չգիտեինք, ենթադրում էինք, որ ամբողջ հարավը ընկել ա, նույնիսկ Ստեփանակերտը։ Ակնհայտ էր, որ առաջնագիծը հարթուկվելու էր՝ գնար, թե մեր հետևը ինչ ուժեր կային (թե չկային), ո՛չ գիտեինք, ո՛չ էլ հետաքրքիր էր։
Պրակտիկ հարցեր էինք քննարկում. ոնց դիրքավորվենք, կռվենք, թե սպասենք գան՝ տրաքացնենք։ Լիքը իրար վրա ֆռացինք, օրինակ, միտք եղավ բլինդաժը մինապատել, հետո հասկացանք, որ մեզանից մի դլբյբ անպայման մի բան մոռացած կլինի, հետ կգնա՝ կտրաքի։
Փախնելու մասին խոսք չկար։ Որուհետև մենք՝ մոբերս, քիչ էինք, հիմնականում երեխեքն էին։ Վախենալու էր, շատ, բայց պանիկա չկար, ուղղակի հասկանում էինք, որ մեր հերթն ա կռվելու ու շանս չկա սաղ մնալու, բայց դե նորմալ ա։ Հետո մեկ էլ կեսգիշերին ամենինչ լռեց։ Զանգեցին՝ չկրակել Հրադադար ա։ Ուրախացանք, շատ, ժամանակ շահելը, շունչ քաշելը կայֆ բան ա։ Հետո ասեցին՝ հողերը տվել ենք։ Չէինք հավատում։ Ոռի գիշեր էր, լուռ ու անորոշ։ Հետո ավելիվատ ու անհասկանալի»:
Հարակից հրապարակումներ`
- Ճարտարապետ Արսեն Կարապետյանն արժանացել է Տրդատի շքանշանի
- Ճարտարապետ Արսեն Կարապետյանին փոխարինեց Բժշկական համալսարանն ավարտած Նուարդ Վարդանյանը
- Ճարտարապետ Արսեն Կարապետյանն առաջարկում է կտրել Գորդյան հանգույցը
- Արսեն Կարապետյան. Դեմ եմ, որ առաջնորդվենք տուրիստների համար լավ քաղաք ստեղծելով