Դոկումենտալ կինոյի ամենահեղինակավոր կինոփառատոնը կպատվի Փելեշյանին` կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար. kinoashkharh.am
«Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ» ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի եվրոպական պրեմիերան տեղի կունենա դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA Ամստերդամում՝ նոյեմբերի 17-28-ը։ Այս մասին հայտնում է kinoashkharh.am կայքը։
Փառատոնի նախագահ Օրվա Նիրաբիան հայտնել է, որ փառատոնն այս տարի կպատվի Փելեշյանին` կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար։ Բացի՝ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի պրեմիերայից կանցկացվի նաև վարպետի ավելի վաղ շրջանի վավերագրական կինոնկարների հետահայաց ցուցադրություն։
Ավելի վաղ, Արտավազդ Փելեշյանի վերջին՝ «Բնություն» ֆիլմի համաշխարհային փառատոնային պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքի (New York Film Festival-59) կինոփառատոնում։
«Բնություն» ֆիլմի փառատոնային արշավն ու միջազգային հաջողությունները շարունակվում են։
«Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության հետ համարտադրությամբ։
«Բնությունը» Արտավազդ Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոնկարն է, որտեղ «Դիստանցիոն մոնտաժի» արքան վերստին անդրադարձել է բնության թեմային՝ օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի, Տիգրան Համասյանի երաժշտությունը։
Հարակից հրապարակումներ`
- Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքում. Kinoashkharh
- Երևանում բացվեց Արտավազդ Փելեշյանի աստղը
- «Եկավ Արտավազդ Փելեշյանը... Եկավ և աստված տա, որ չգնա»
- Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի հոնորարը նվիրաբերել է Արցախին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան