Արցախցին՝ Արայիկ Հարությունյանին. Ինչո՞ւ չեք ապահովում մեր անվտանգությունը
Արցախցի Դավիթ Ղահրամանյանը բաց նամակ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ ուղղված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին.
«Բաց նամակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։
Ես' ԱՀ քաղաքացի Դավիթ Էդուարդի Ղահրամանյանս, ապրել, ապրում եմ և ուզում եմ ապրել անվտանգ Արցախում։
Պարոն նախագահ, երեկ (08.11.2021) Ադրբեջանը, կրկին լկտիաբար խախտելով 09.11.2020 եռակողմ հայտարարության պայմանագիրը, կրակ բացեց Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության վրա՝ սպանելով 22 տարեկան երիտասարդի և ծանր վիրավորելով 3 հոգու։
Պարոն Հարությունյան, չեմ ուզում առանց այն էլ լարված իրավիճակի վրա «նավթ լցնել», հավաքի և այլ կոչեր անել,ստիպված այս ձևաչափն ընտրեցի՝հույս ունենալով,որ կպատասխանեք։
Իքներդ շատ լավ գիտեք, որ այսօր Արցախի բնակչությունը ապրում է անորոշության մեջ, ինչի արդյունքում նկատվում է մեծ քանակությամբ արտագաղթ, իսկ Ադրբեջանի այսպիսի սադրանքներն էլ ավելի են ուժեղացնում գաղթը, քանզի մարդիկ իրենց այստեղ վտանգված են զգում, վտանգված է նրանց երեխաների ապագան:
Դուք պարտավոր եք պատասխանել հանրությանը հուզող կարևորագույն հարցերին, ձևաչափը Դուք ընտրեք, բայց ոչ փակ ու սահմանափակ թվով մարդկանց ներկայությամբ։
1. Ինչո՞ւ ռուս խաղաղապահ զորակազմը չի ապահովում մեր քաղաքացիների անվտանգ աշխատանքը, այսպես ասած,չեզոք գոտում,այլ միայն արձանագրում է փաստը։
2. Ինչո՞ւ մեծ ծավալով շինարարություն անելուց առաջ չեք ապահովում մեր անվտանգությունը:
3.Ինչո՞վ եք երաշխավորում, որ հաջորդ զոհը մեզանից մեկը չի լինի:
Պարոն նախագահ, որպես հայ, որպես արցախցի, որն իր ընտանիքի, իր նորածին երեխայի ապագան այլ տեղ չի պատկերացնում խնդրում, հորդորում և պահանջում եմ անկեղծ եղեք ու իսկապես ժողովրդի կողքին կանգնեք»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցի զինծառայողն անցնել է Արցախի «Շուշիի տակ» տեղանք, կրակոցներ արձակել ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող անձանց ուղղությամբ. ԱՀ ՔԿ
- Շուշիի մոտ ադրբեջանական կրակոցներից տուժած քաղաքացիներից մեկի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, վիճակը գնահատվում է ծանր. Արցախի ԱՆ
- Շուշիի մոտ ադրբեջանական կրակոցներից տուժած քաղաքացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության. Արցախի ՄԻՊ
- Շուշիի մերձակա խաչմերուկում ադրբեջանցիների կրակոցներից հետո երթևեկությունն այդ հատվածում դադարեցվել է. ԱՀ դատախազություն
- ԱԱԾ. Ադրբեջանցիները կրակել են Շուշիի մոտակա խաչմերուկում ջրատար խողովակների վրա աշխատանք կատարող մարդկանց վրա, կա զոհ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան