Խաղամոլության մեջ թաթախված մարդկանց հետ պետք է խոսել, ոչ թե արգելել գովազդը. Դավիթ Բաբախանյան
«Խաղամոլության մեջ թաթախված մարդկանց հետ պետք է խոսել, բացատրել, որ դա լավ չէ, ոչ թե արգելել գովազդը։ Դրանում է սոցիալական հակագովազդի կարևորությունը»,- մեդիաոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ ԱԺ-ում «Գովազդի մասին» օրենքի քննարկմանն ասաց «Արմենիա» ՀԸ տնօրեն Դավիթ Բաբախանյանը:
Նա նշեց, որ եթե արգելվի գովազդը, հարևանից, բարեկամից, հարազատից լսելով, որ խաղամոլությունն իր ծանր սոցիալական վիճակից ելք է, շարունակելու է խաղալ տվյալ անձը, և գովազդն այստեղ ամենակարևոր խթանող հանգամանքը չէ:
«Խթանող հանգամանքը մարդու շրջապատի կարծիք հայտնելն է: Մենք պետք է խոսենք այդ մարդկանց հետ, իսկ դա սոցիալական գովազդն է, որը մեր ընկերությունն առաջարկում է: Համար առաջին լուծումն է՝ խոսել այդ մարդկանց հետ, ոչ թե արգելել գովազդը»,- ասաց Դ. Բաբախանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Հակոբյանը գովազդի մասին օրենսդրական փոփոխությունները որակում է չմտածված
- ԶԼՄ-ները դիմել են պաշտոնյաներին. Զերծ մնալ գովազդի արգելքից
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան