Երևանում ու Տավուշում սկսել են ավելի շատ ամուսնալուծվել, Սյունիքում՝ ավելի քիչ
Հայաստանում 2021թ. հունվար-սեպտեմբերին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 258 դեպք` 2020թ. հունվար-սեպտեմբերի 267 դեպքի համեմատ: Նման տվյալներ Panorama.am-ին տրամադրեցին ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Ամուսնալուծությունների թվով առաջին տեղում Երևանն է. ինն ամսվա ընթացքում մայրաքաղաքում ամուսնալուծության 332 դեպք է գրանցվել։ 2017-ից ի վեր սա Երևանում գրանցված ամենամեծ թիվն է։
Այս ցուցանիշով երկրորդ տեղում Կոտայքն է՝ ամուսնալուծության 258 դեպքով, ապա Լոռին՝ 238 դեպքով։
Նախորդ տարվա համեմատ ամուսնալուծություններն առավել մեծ թվով ավելացել են Տավուշում։ Նախորդ տարի գրանցվել է ամուսնալուծության 158 դեպք, այս տարվա ընացքում՝ 192 դեպք։
Սյունիքում նախորդ տարվա համեմատ զգալիորեն նվազել են ամուսնալուծության դեպքերը, նախորդ տարի գրանցվել է 260 դեպք, այս տարի՝ 187 դեպք։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին