Ճապոնիան բացել է իր սահմանները օտարերկրացիների համար
Ճապոնիայում տասը ամսվա ընթացքում առաջին անգամ սահմանները բացվել են օտարերկրացիների համար: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Նոյեմբերի 8-ից երկիրը թեթևացրել է կորոնավիրուսային սահմանափակումները լիարժեք պատվաստված օտարերկրյա այցելուների համար։
Ովքեր մուտք են գործում գործնական նպատակներով՝ ժամանելուց հետո նրանք պետք է անցնեն եռօրյա կարանտին։ Նրանց համար երկրում գտնվելու ժամկետը սահմանափակվում է երեք ամսով։
Նախկինում գործող կանոնների համաձայն՝ հունվարի 13-ից, Ճապոնիա թույլատրվել է միայն աշխատանքային և անձնական ճանապարհորդություններից վերադարձող քաղաքացիներին։
Նոյեմբերի 8-ից նրանց համար կարանտինը տասը օրից կրճատվել է մինչև երեք օր։