Մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում մերժվել է Աթաթուրքի համար աղոթք կարդալու առաջարկը
Ստամբուլի նահանգապետարանը մերժել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի (Աթաթյուրք) և նրա զինակից ընկերների համար Սուրբ Սոֆիայում աղոթք (Mevlid-i Şerif) կարդալու դիմումը։ Այս մասին գրում է ermenihaber.am կայքը:
Դիմում-առաջարկը նոյեմբերի 2-ին նահանգապետարան էր ներկայացրել «Անկախ Թուրքիա» կուսակցությունը (ԱԹԿ-BTP)։
Այդ մասին կուսկացության առաջնորդ Հյուսեյին Բաշը Twitter-ում գրառում է արել.
«Նոյեմբերի 10-ին Այասոֆիայի մզկիթում Ղազի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հոգու համար մևլիդ-ի շերիֆ կարդալու մեր պահանջը մերժվել է։ Նշանակում է, որ Այասոֆիան բացվել է ոչ թե երկրպագության, այլ քաղաքականության համար»։
Նոյեմբերի 10-ը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան օրն է։ Նա մահացել է 1938 թվականին։ 2020 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել Սուրբ Սոֆիան թանգարանի վերածելու մասին 1935-ին Քեմալի կայացրած որոշումը։ Արդյունքում հիշյալ տաճարը վերաբացել է և գործում է որպես մզկիթ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան