2.6 մլն քարտ ունենք թողարկած բանկային համակարգում. Վախթանգ Աբրահամյան
«2.6 մլն քարտ ունենք թողարկած բանկային համակարգում, գործում է 1600 բանկոմատ, 16000-ից ավել պոստտերմինալ և 3000 վիրտուալ պոստտերմինալ»,-այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը և հավելեց, որ այն միայն քարտային ենթակառուցվածքին է վերաբերում, քանի որ անկանխիկ գործարքները բազմաթիվ այլ եղանակներով էլ են իրականացվում:
ԿԲ պաշտոնյան ներկայացրեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների փաթեթներում նախատեսվող փոփոխությունները:
Աբրահամյանի խոսքով՝ 2018 թվականին արտասահմանյան քարտերով կտարվել էր 3 մլն գործարք, 2 մլն գործարք արտերկրում՝ հայաստանյան քարտերով և 33 մլն գործարք՝ Հայաստանում հայկական քարտերով:
«2021 թվականի առաջին կիսամյակում արդեն իսկ ունենք արձանագրվել է 33 մլն գործարք, այսինքը գրեթե կրկնապատկվել է գործարքների ծավալը»,-տեղեկացրեց ԿԲ նախագահի տեղակալը՝ կարևորելով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի ընդունումը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հորդորեց ներկայացնել տարեկան միջին աճը, ինչին ի պատասխան Վախթանգ Աբրահամյանը հայտնեց, որ 50%-ով ֆիզիկական գործարքներն են աճել, իսկ էլեկտրոնային վճարումների հարթակում 300 %-ից ավել գործարքների աճ է գրանցվել:
Բանախոսը սակայն ստիպված էր արձանագրել, որ աճը հիմնականում պայմանավորված էր համաճարակի պայմաններում լոգդաունների կիրառմամբ, ինչն էլ ստիպել է շատերին ֆինանսական գործարքներն էլեկտրոնային եղանակով անել:
ԿԲ նախագահի տեղակալը հայտնեց, որ 365 մլրդ դրամի անկանխիկ գործարք է կատարվել 2021 թ. առաջին կիսամյակում, և շուրջ 900 մլրդ դրամի կանխիկացման կամ կանխիկ դեպոնացման գործարքներ և նկատեց, որ դեռևոս կանխիկով գործարքները գերակշռում են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան