Վրաստանում 12-15 տարեկաները կարող են պատվաստվել Pfizer-ով
Վրաստանում 12-15 տարեկան երեխաներին թույլատրվում է պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Jnews-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։
Խորհուրդն ընդունել է նոր հակահամաճարակային կանոններ, ըստ որի՝ 12-15 տարիքի անձանց ևս թույլ կտրվի պատվաստվել Pfizer պատվաստանյութով։
«Այսպիսով, ծնողների որոշմամբ և համաձայնությամբ, որն անհրաժեշտ պայման է անչափահասների պատվաստման համար, 12-ից 15 տարեկան երեխաները ևս կարող են դիմել պատվաստման կենտրոններ և պատվաստվել Pfizer պատվաստանյութի ամբողջական չափաբաժնով»,- հավելել է նա։
Գաբունիայի խոսքով, երեխաների մոտ վարակվածության մակարդակը բարձր չէ։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով, Վրաստանում Pfizer-ի մոտ 900 հազար չափաբաժին կա։
Մինչ այժմ Վրաստանում Pfizer պատվաստանյութով կարող էին պատվաստվել միայն 16 տարեկանից բարձր քաղաքացիները։
Հարակից հրապարակումներ`
- Կոստա Ռիկայում երեխաների պատվաստումը կդառնա պարտադիր
- ԱՄՆ-ը հաստատել է Pfizer պատվաստանյութը 5-11 տարեկան երեխաների համար
- «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել երեխաները 12 տարեկանից սկսած․ ԱՆ