«Հրապարակ». Նորից նույն տեքստերն ու մեղադրանքները
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմում կրած պարտությունից մեկ տարի անց` երեկ, «Հայաստան» դաշինքն Ազատության հրապարակում հանրահավաք էր հրավիրել: Ելույթներից տպավորություն էր, թե հետպատերազմյան, գուցե` նախընտրական շրջանում ենք հիմա. նորից նույն տեքստերն ու մեղադրանքները: Խոսեցին պատերազմից, կոռուպցիայից, տնտեսական վատ քաղաքականությունից, անգամ արագաչափերից խոսք գնաց:
Վերջում ելույթ ունեցավ Ռոբերտ Քոչարյանը՝ կրկնելով նախընտրական շրջանի մտքերը, որ իրենք պետք է հեռացնեն այս իշխանություններին, և դա շատ երկար չի տևելու` ընդամենը շաբաթների, ամիսների հարց է։ «Սրանց մենք վռնդելու ենք` կա՛մ բարիկադներով, կա՛մ ընտրություններով: Բոլոր դեպքերում ես ձեր կողքը կանգնած եմ»,- ասաց նա` առաջարկելով վանկարկել. «Հայաստան, Հայաստան»: Տպավորություն էր, որ Հայաստանը կրկին ընտրությունների է պատրաստվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան