Ադրբեջանը այսօրվանից սահմանային և մաքսային հսկողության կետեր կտեղադրի ՀՀ-ում՝ Գորիս-Կապան ճանապարհին
«Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12։00-ից սկսած, ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի»,- Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նշեց, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։
«Այսինքն, ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր, և այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք, որպեսզի այդ ուղղությամբ աշխատենք։
Բայց քանի որ, ինչպես հայտարարվել է արդեն, պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, այնտեղից էլ կամ Գորիս կամ Երևան, կարելի է ասել, անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք։ Այլընտրանքային ճանապարհն այլևս պատրաստ է ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար ճանապարհն օգտագործելի է։
Շատ կարևոր է, որ նոր կառուցված ճանապարհ է», - ասաց Արմեն Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գորիս-Կապան ճանապարհը որոշակի խնդիրներ ունի, բայց ռեալ վտանգ չկա. Գնել Սանոսյան
- Գորիս-Կապան ճանապարհը շատ անվտանգ է, ճիշտ է՝ այնտեղ կանգնած են հարևան պետության ներկայացուցիչները. ԱԱԾ փոխտնօրեն
- Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածում քաղաքացիներին ուղեկցում է ոստիկանությունը. Արա Ֆիդանյան
- ՀՀ դեսպանն ու Իրանի քաղաքաշինության նախարարը քննարկել են Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհին առնչվող հարցեր
- Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանցիները ենթակառուցվածքային մեծ աշխատանքներ են տանում. Տիգրան Աբրահամյան
- Գորիս-Կապան ճանապարհի հատվածը դե ֆակտո տրված է Ադրբեջանին. Աննա Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին