10.11.2021. Արցախում կորոնավիրուսի 85 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում նոյեմբեր 9-ին կատարվել է 343 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 162 վարակակիր: Բժիշկները 22 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 78-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Արձանագրվել է 1 մահվան դեպք: Հիվանդը 80-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն երրորդ աստիճանի, շաքարային դիաբետ երկրորդ տիպ։
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 19145 քաղաքացու հետազոտություն, որից 2876-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 09.11.2021. Արցախում կորոնավիրուսի 63 նոր դեպք է գրանցվե
- 08.11.2021. Արցախում կորոնավիրուսի 314 նոր դեպք է գրանցվել, 4 հիվանդ մահացել է
- 07.11.2021. Արցախում կորոնավիրուսի 91 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 06.11.2021. Արցախում կորոնավիրուսի 121 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 05.11.2021. Արցախում կորոնավիրուսի 49 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 04.11.2021. Արցախում կորոնավիրուսի 88 նոր դեպք է գրանցվել, 2 հիվանդ մահացել է
- 03.11.2021. Արցախում կորոնավիրուսի 102 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան