Քաղաքական 11:07 10/11/2021 Հայաստան

Գեղամ Նազարյան. Գոնե գիտակցո՞ւմ եք, որ ձեր գործողությունների շարանների պատճառով մեր տղերքը նահատակներ դարձան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակլցություն, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Գեղամ Նազարյանը, ում որդին՝ Աբգարը զոհվեց վերջին պատերազմում, իր հոդվածում անդրադարձել է պատերազմի պատճառներին.

«Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ վարչախումբն ամեն ինչ անում է 44-օրյա պատերազմի և պարտության մեղավոր նշանակել, այսպես կոչված, նախկիններին և բանակի ղեկավարությանը: Բախվում ենք աշխարհի պատմության մեջ չտեսնված և չլսված երևույթի, երբ քաղաքական ղեկավարությունը հայտարարելով, թե պարտության թիվ մեկ մեղավորն է, կառչում է իշխանությունից և միաժամանակ պարտության ամբողջ մեղքը ցանկանում բարդել նախկինում եղած բոլոր իշխանությունների և բանակի հրամանատարության վրա:

Վարչախմբի ներկայացուցիչներից մեկը, որը պատերազմի ավարտից օրեր անց հայտարարում էր, թե պարտվել ենք թե ռազմի դաշտում, թե բարոյապես, դրանից մեկ տարի անց խոսում է պատվի համար արվող ինքնասպանությունների, ճապոնացիների խարակիրիների մասին, ակնարկելով, թե այդ ամենը պետք է անեն կամ անեին բանակի հրամանատարները:

Տարօրինակ է, որ պարտությունից հետո վերականգնված, հզորացած Գերմանիայի և Ճապոնիայի մասին հիշատակող վարչախմբի ներկայացուցիչը չի նշում, չի շեշտում, որ այդ երկրներում ինքնասպանություններին և խարակիրիներին զուգահեռ քաղաքական ղեկավարությունը հեռացավ իշխանությունից:

Հայաստանը, ավելի ճիշտ Հայաստանում այսօր կառավարող վարչախումբը գնում է աշխարհում չտեսնված ճանապարհով: Քաղաքական ղեկավարությունը որոշել է պարտության մեղքը բարդել զինվորականների և նախկին իշխանությունների վրա,մոռանալով, որ թիվ մեկ պատասխանատուն հենց քաղաքական, և ոչ թե զինվորական իշխանությունն է:

Ստիպված եմ մեկ անգամ ևս թարմացնել վարչախմբի, առաջին հերթին նրանց կարկառուն ներկայացուցիչների հիշողությունը և հանգամանորեն բացատրել, թե ինչու և ում պատճառով սկսվեց պատերազմը:

Այն, որ Ադրբեջանը սկսած 1994 թվականի մայիսից երազում էր ռազմական ճանապարհով Արցախը բնաջնջելու մասին գաղտնիք չէ, այն, որ Ադրբեջանը զինվում ու զինվում էր, գաղտնիք չէ: Միաժամանակ գաղտնիք չէ նաև, որ Ադրբեջանը սպասում էր հարմար պահի, նպաստավոր իրադարձությունների, որը կարող էր երբեք էլ չլիներ, եթե չլիներ գործողությունների այն շարանը, որը սկսվեց 2018 թվականի մայիսի 9-ից:

Եվ  այսպես. 2018թ. մայիսի 9-ին նիկոլ փաշինյանը հայտարարեց՝ Արցախը բանակցային գործընթացի մաս պետք է լինի, ապա դրանից երեք ամիս անց՝ օգոստոսի 17-ին ժողովրդին խոստացավ, թե ձեզնից թաքուն թուղթ չեմ ստորագրի Արցախի հարցով, որից օրեր անց Ադրբեջանի առաջնորդի հետ Դուշամբեում հայտնվեց վերելակում, գրեթե մեն-մենակ, առանց հայ ժողովրդի:

2018թ. սեպտեմբեր 28-ին Ալիևի հետ պայմանավորվածություններ ձեռք բերվեց շփման գծի վերաբերյալ, որից հետո ադրբեջանական կողմը ինժեներական ակտիվ աշխատանքներ սկսեց ռազմաճակատի գրեթե ամբողջ երկայնքով: Այն, ինչը մինչ այդ ադրբեջանցիների համար նախկինում երազանք էր, դարձավ իրականություն:

Իսկ երբ վարչախմբի առաջնորդը հայտարարեց, թե Արցախի հարցի լուծումն ընդունելի պետք է լինի նաև Ադրբեջանի համար, շատերը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները զարմանքից ուսերը թոթվեցին: Պատահական չէ, որ 2019-ի մարտի 30-ին Իլհամ Ալիևն արդեն չէր թաքցնում, թե գոհ է բանմակցությունների ձևաչափից և առաջխաղացումից:

և ինչպես գոհ չլիներ, եթե միաժամանակ Հայաստանում արշավ էր սկսվել Արցախն ազատագրող քաղաքական և ռազմական գործիչների դեմ: Այսպիսի նվերի մասին Ալիևն անգամ չէր կարող երազել: և ինչպե՞ս կարող էր Ալիևը կամ Ադրբեջանի մեկ այլ առաջնորդ պատկերացնել, որ Հայաստանում կլինի մի ղեկավար, որի կինը կհայտարարի, թե Արցախյան պատերազմում, սահմանային միջադեպերի ընթացքում, Քառօրյա պատերազմի ժամանակ տղերքը զոհվել են հանուն ոչնչի:

2019-ի ապրիլին վարչախմբի առաջնորդի կողմից հնչեց ոչ պակաս կարևոր հայտարարություն՝ բանակցությունները սկսել եմ իմ սեփական կետից: Սրանից երկու ամիս անց սկսեց գովերգել ադրբեջանական ղեկավարության կառուցողականությունը:
2019-ի օգոստոսին հնչեց պատերազմի դռները բացող, Հարավային կովկասի դարպասները Թուրքիայի առաջ բացող հայտնի հայտարարությունը՝ Արցախը Հայաստան է և վերջ: Ընդ որում, համառ լուրեր են պտտվում, թե ելույթից առաջ Արցախի և Հայաստանի առաջնորդները նրան հորդորել են ձեռնպահ մնալ նման վտանգավոր և սադրիչ հայտարարությունից: Խոստանալով, որ նման հայտարարություն չի լինի, այնուամենայնիվ ելույթի վերջում այն հնչել է:

Չմոռանանք նաև 2020-ի մարտի 12-ը, երբ նիկոլ փաշինյանն արդեն հայ դիվանագետներին հրապարակային ծաղրում էր, ասելով, թե ինչքան օտար անձնագրերով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, միաժամանակ նրանց անվանելով անինքնասերներ: Սրան զուգահեռ նա պնդում էր, թե Ալիևը կառուցողական է:

Արդեն 2020-ի մայիսին Արցախի նախագահ արայիկ հարությունյանը կրկնեց նիկոլ փաշինյանի հայտնի հայտարարությունը՝ Արցախը Հայաստան է և վերջ:

2020-ի մայիսին նիկոլ փաշինյանը, որը նախկինում խոստանում էր ոչինչ չթաքցնել ժողովրդից, հայտարարեց, թե Արցախի հարցում ոնց ուզում, այնպես էլ բանակցում է: «Ես չեմ ուզում, և չի լինելու այդպես, որ մեզ ինչ-որ ուժեր վախեցնեն, որ մենք գնանք, բանակցային սեղանի շուրջ նստենք, ձեռքներս դողա՝ վայ, հանկարծ սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն»: Նա միաժամանակ նշել է, թե Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում է՝ վերջինս տրամադրված է հարցի լուծմանը։

Այս ամենին հաջորդեց տավուշյան դեպքերը, որի համար նույնիսկ ՌԴ ԱԳ նախարարությունը մեղադրեց հայկական կողմին: Սրանից հետո Իլհամ Ալիևն արդեն հայտարարեց, թե հայկական կողմն անընդունելի պահանջներով տապալել է բանակցային գործընթացը: Իսկ ո՞ւր մնաց տրամադրվածությունը, կառուցողականությունը:

Սեպտեմբերի սկզբին էլ հայտարարվեց, թե բանակցային գործընթաց այլևս չկա: և ամենակարևորը՝ սկսվեց Ադրբեջանի ղեկավարի կողմից հայաստանյան ղեկավարությանը և հատկապես նիկոլ փաշինյանին ծաղրելու գործընթացը, որի սկզբում հայտարարվեց, թե նիկոլը բանակցություններին ներկայանում է հարբած: Պատասխան այդպես էլ չեղավ:

Այս ամենին ավելացնենք ևս երկու հանգամանք: Պատերազմից շաբաթներ անց Լիլիթ Մակունցը, որն այն ժամանակ կառավարող ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավարն էր, պնդում էր, թե Թուրքիան չի միջամտելու հնարավոր ռազմական բախմանը: Իսկ 2020-ի մայիսից արդեն միջազգային մամուլում տեղեկություններ կային, որ Թուրքիան Ադրբեջանին սկսել է մատակարարել անօդաչու թռչող սարքեր:

Լիլիթ Մակունցը հիմա Հայաստանն է ԱՄՆ-ում ներկայացնում, իսկ վարչախումբն այդպես էլ չի պատասխանում մեկ հարցի՝ ինչու ոչինչ չարվեց բայրաքթարների դեմն առնելու համար:

Այս ամենն արվել է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի, այլ նիկոլ փաշինյանի կառավարման տարիներին: Սա փաստ է, սա անհերքելի փաստ է: Եվ իսկապես, ո՞ւր է պատիվը, պատասխանատվությունը:

Ինչ վերաբերում է իբր նախկինում վատ կահավորված առաջնագծին: Ռազմաճակատի գիծը կահավորվել է, ընդ որում կահավորվել է աստիճանաբար, հետևողական և բարձրակարգ աշխատանքով, ընդ որում, նաև Սեյրան Օհանյանի ջանքերով և ակտիվ մասնակցությամբ:

Այս խոսքերի լավագույն ապացույցը, որքան էլ տարօրինակ հնչի, 44-օրյա պատերազմն էր, երբ մոտ յոթ հարյուր կիլոմետրոնոց ռազմաճակատի գիծը թշնամին մի քանի օրվա ինտենսիվ գրոհներից հետո կարողացավ ճեղքել միայն հինգ կիլոմետրոնոց հատվածը:

Սա է իրականությունը, որից հնարավոր չէ խուսափել, որը հնարավոր չէ փոխել, որքան էլ որ փորձեք ժողովրդին խաբել, մատուցելով կեղծ և բանակաշինության հետ կապ չունեցող տեղեկություններ:

Այո, բանակի ղեկավարությունը, սպայական կազմը պատերազմի չորրորդը օրը ձեզ առաջարկել է, պահանջել ամեն գնվ կանգնեցնել պատերազմը, տալով անհրաժեշտ հիմնավորումները, բայց իրականությունն այն է, որ ոչինչ չի արվել պատերազմը դադարեցնելու համար, ինչն առաջացրել է անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զարմանքը: Հիմա պնդելո՞ւ եք, թե ՌԴ նախագահը ստում է:

Որքան էլ քրեական գործեր հարուցեք, որքան էլ ընդդիմությանը փորձեք ճնշել ուժային կառույցներով, որքան էլ փորձեք խաբել ժողովրդին, որքան էլ Ազգային ժողովում աշխատեք ուժային կառույցների ակտիվ ներկայությամբ, միևնույնն է, իրականությունը դրանից չի փոխվելու: Իսկ իրականությունն այն է, որ ձեր գործողությունների հետևանքով չորս հազարից ավելի հերոս տղերք դարձան նահատակ և մեր մարգարիտ Շուշին ու թաքնված գանձ Հադրութը հանձնվեց թշնամուն:

Եվ հենց դու եք, որ այդպես էլ չեք ցանկանում կամ չեք համարձակվում ասել, որ Շուշին և Հադրութը բռնազավթված են՝ օկուպացված: Ձեր կառավարման տարիներին պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի առաջնորդն իրեն թույլ տվեց ծաղրանքով խոսել Հայաստանի ղեկավարների և հայ ժողովրդի մասին: Հայաստանի որևէ առաջնորդի կառավարման տարիներին նման բան չի եղել: Իսկ դուք խոսում եք պատվից և խառակիրիներից, բայց այդպես էլ Ալիևին պատասխան չեք տալիս: Դա ձեր փոխարեն անում են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

Այսքանից հետո դուք Արծրունին բերում եք ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով որպես փորձագետ: Հասկանո՞ւմ եք, գիտակցո՞ւմ եք, Արծրունին, որը 44 օր ժողովրդին ստերով էր կերակրում: Ստերով:

Պատվից, արժանապատվությունից, խառակիրիներից եք խոսում, բայց անգամ հրաժարական տալու, աթոռները թողնելու ուժ չունեք: Հասկանում եմ, վախերով եք ապրում, բայց վախերով ապրելով, վախերով կառավարելով ամեն օր մեր երկիր պարտություն եք բերում: Լավ, գոնե այսքանից հետո լռեք, ձայն մի հանեք:

Եռաբլուրից եք խոսում: Ճիշտ եք անում: Եռաբլուրում ի՞նչ եք մտածում: Այնտեղից դուրս գալիս ի՞նչ եք մտածում: Գոնե գիտակցո՞ւմ եք, որ ձեր գործողությունների շարանների պատճառով մեր տղերքը նահատակներ դարձան: Շատ կուզեի, որ գոնե ձեր մտքում դա գիտակցեիք ու Աստծուց ներողություն խնդրեիք»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհիշի...
Աղբյուր` Panorama.am
16:24
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ
«Ընտրություններ կնշանակվեն, իհարկե, եթե իշխող կուսակցությունը լուծարվի, ինչը նրա անխուսափելի ապագան է, եթե նա ուշքի չգա ու ընտրություններ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Ավելի քան 137,000 մարդ տարհանվել է Լոս Անջելեսի ամենակործանարար անտառային հրդեհի հետևանքով
Առնվազն հինգ անտառային հրդեհներ այժմ մոլեգնում են Լոս Անջելեսում և նրա հարևան շրջանների որոշ մասերում: BBC-ի փոխանցմամբ, հաստատվել է, որ...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ձվածեղը փաստորեն իրենց մոտ բոլոր տեղերում է. Ոճաբանը՝ Աննա Հակոբյանի զգեստի մասին
«Ձվածեղը փաստորեն իիրենց մոտ բոլոր տեղերում է»,-այսպես է արձագանքել «Ինսթագրամում»  բազմահազար հետևորդներ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Լևոն Տեր-ՊԵտրոսյանի արձանը պետք է դրվեր ամեն գյուղում, մինչդեռ նա դարձավ դառը ատելության թիրախ. Ա. Գրիգորյան
«Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը մեր քաղաքական կյանքի, մեր պատմության մեծագույն պարադոքսն է։ Միայն առաջին պատերազմում տարած հաղթանակը պետք է...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մարզերում տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ
«Հայաստանի  բազմաթիվ մարզերում դեռևս ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք, անձամբ մեր գնահատմամբ, բավարար վիճակում չեն գտնվում։...
Աղբյուր` Panorama.am
15:05
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. հայտերն ընդունվում են հունվարի 10-ից 20-ը
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025 թ. փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է 30 կրեդիտի միջոցով մանկավարժի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Աննա Հակոբյանն այսօր էլ Լևոն Զուրաբյանին է փրկում տգիտության ճիրաններից
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսդօր որոշել է կրթել ու տգիտության ճիրաններիղ փրկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին։  Ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Համակարծիք եմ վարչապետի հետ». Դավիթ Խուդաթյանի պատասխանը՝ «գիտեի՞ք, որ ձեր հայրենի Արմավիրն այսուհետ Արևմտյան Հայաստան է» հարցին
«Այսուհետ չէ, դա Հայաստանի արևմտյան մասն է։ Իսկ ե՞րբ է եղել Հայաստանի արևելյան մասը, որ այսուհետ արևմտյան մասն է»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ձկնորսական նավակում հայտնաբերվել է 92 կգ սիգ
Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}