Գոհար Մելոյան. Վերջին շրջանում հանրային քննարկման ինստիտուտն անտեսվում է
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ Աժ-ում կազմակերպվել է հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ՀԿ-ներին վերաբերող օրենսդրական բացերն ու խնդիրները։
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, իրավագետ Գոհար Մելոյանի խոսքով, ոլորտի ներկայացուցիչները գրեթե կիսում են նույնաբնույթ մտահոգությունները, մասնավորապես, դրանք վերաբերում են հանրային մասնակցությանը։
«Պետական կառավարման համակարգին կից հանրային խորհուրդների գործունեության վերջին շրջանում պասիվացում է նկատվում, նաև՝ որպես հանրային մասնակցության ձևաչափ հանրային քննարկումների կազմակերպման բացակայությունը լրաջագույն օրենսդրական նախաձեռնությունների շուրջ, որոնք վերաբերում են հատկապես մարդու հիմնարար իրավունքներին»,- նշեց նա։
Հ. Մելոյանն ընդգծեց՝ սրանք պատահական լուծումներ չեն, բխում են ՀՀ ստանձնած միջազգային պարտավորվածություններից, որոնք ստանձնել է ՀՀ, որոնք ամրագրում են գտել օրենսդրության մեջ։
«Մասնավորապես, վերջին շրջանում պարբերաբար Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքում ամրագրված Հանրային քննարկման ինստիտուտն անտեսվում է, Տեղեկատվության ազատության մասին օրենքով նախատեսված պետական մարմինների կողմից արձագանքման ձևաչափն ընդհանրապես արհարմարվում է պետական կառավարման մարմինների կողմից, անգամ դեպքեր են արձանագրվում, որևէ կերպ չեն էլ փորձում արձագանքել կազմակերպությունների, քաղաքացիների դիմումներին»,- ասաց Գ. Մելոյանը։
Նա նշեց, որ վերջին երկու տասնամյակում բնագավառում իրավական հիմքերը կատարելագործվել են՝ ամփոփվելով 2016 թ. ընդունված նոր օրենքով, սակայն դեռ բացեր են առկա, խնդիրներ կան, որոնք լրացման, վեր հանման կարիք ունեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան