Զախարովան՝ «3+3» ձևաչափի և ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի մասին
«3+3» ձևաչափը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՌԴ-ն աջակցել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի ստեղծմանը։ Կարծում ենք, որ եկել է ժամանակը դրա գործարկման ծրագրերը գործնական ուղու վրա դնել»,- ասել է նա ու հավելել․
«Ինչ վերաբերում է Վրաստանի դիրքորոշմանը, ապա Թբիլիսիից լսում ենք իրարամերժ հայտարարություններ այս խորհրդատվական մեխանիզմում մասնակցության առնչությամբ: Դա ինքնիշխան պետության դիրքորոշում է: Մենք ելնում ենք նրանից, որ «3+3» ձևաչափը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին»։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն ինչ ոլորտներում է պահանջված՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո հարցին, Զախարովան արձագանքեց․
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միջազգային լայն աջակցություն է վայելում, ինչպես նշված է ՌԴ ԱԳՆ այս տարվա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։Մենք կարևոր ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակի գծով ջանքերի շարունակությունը՝ առաջին հերթին տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական ու հումանիտար մարտահրավերների լուծման համատեքստում։ Հիշեցնեմ նաև, որ սեպտեմբերի 24-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «3+2» ձեւաչափով հանդիպում են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Այժմ եռյակը պատրաստվում է շփումների եվրոպական մի շարք մայրաքաղաքներում, և մենք կարծում ենք, որ կարևոր է որքան հնարավոր է շուտ վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լայնածավալ ուղևորությունների պրակտիկան այս տարածաշրջան»։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովա. Կիևը Դոնբասում ԱԹՍ-ների միջոցով խախտում է Մինսկի պայմանավորվածությունները
- Դրա գործարկումը կնպաստի վստահության բարձրացմանը, Զախարովան՝ «3+3» հարթակի ստեղծման մասին
- Զախարովա. ԱՄՆ-ը փորձում է կանխել Անդրկովկասում «3 + 3» ձևաչափի գործարկումը
- Հուսով ենք՝ ձերբակալվածներին վերադարձնելու գործընթացը կշարունակվի․ Զախարովան Ադրբեջանում պահվող գերիների մասին
- Զախարովա. Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին փոխանակել ռազմագերիներին և ականապատ դաշտերի քարտեզները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան