Արագածոտնում կվերականգնվի հեթանոսական շրջանի «Զաքարի բերդը» հուշարձանը
Հայաստանի Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքի տարածքում գտնվող «Զաքարի բերդը» պատմական ամենայուրատիպ հուշարձաններից է, կառուցվել է մ․թ․ա․ 1-ից մ․թ․ 1-ին դարերին։ Բերդը ունեցել է մեծաքանակ խոշոր ամբարներ, քարետաշ մսուրներ, երկար քարե աստիճաններ, հաստ պարիսպներ։ Ամենանշանակալից պեղումները բերդի տարածքում կատարվել են 1990-ականների սկզբին՝ անվանի հնագետ, երջանակահիշատակ Եսայի Ասատրյանի խմբի կողմից։ Այդ ժամանակ բերդի տարածքից գտնվել են հնագիտական մեծարժեք ներկայացնող իրեր։
Եսայի Ասատրյանի մահվանից հետո նրա ընտանիքը ամեն կերպ փորձում է շարունակել գիտնականի գործը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ նոյեմբերի 5-ին Արագածոտնի Ներքին Բազմաբերդ համայնքի՝ Եսայի Ասատրյանի անունը կրող դպրոցում կնքվել է հուշագիր, համաձայն որի 2022-ից կսկսվեն «Զաքարի բերդ» հնագիտական հուշարձանի տարածքի մաքրման, բարեկարգման, գիտական հետագա ուսումնասիրության աշխատանքները։ Հուշագիրը կնքվել է Եսայի Ասատրյանի ընտանիքի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ»-ի, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև։
Նույն օրը դպրոցում բացվել է թանգարան և հայագիտական լսարան։ Վերջինների աշխատանքը տնօրինելու են գիտական աշխատակիցներ, լսարանում դասախոսություններ և կրթական ծրագրեր են անցկացվելու, որոնցից կարողանալու են օգտվել նաև հարակից համայնքների դպրոցների աշակերտները։
Գիտնականի ընտանիքը ՊՈԱԿ-ի և ինստիտուտի հետ միասին զբաղվում է նաև Եսայի Ասատրյանի անտիպ նյութերի ուսումնասիրությամբ և դրանց հրապարակման պարտրաստությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները