Լավրովն ու Լը Դրիանը կքննարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ լը Դրիանը և պաշտպանության նախարարը կընդունեն իրենց ռուս գործընկերներին՝ նախարարներ Սերգեյ Լավրովին և Սերգեյ Շոյգուին նոյեմբերի 12-ին՝ Փարիզում Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակներում։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի ԱԳՆ-ից։
Նշվում է, որ ի լրումն ռազմավարական կայունության և եվրոպական անվտանգության մարտահրավերների, այս հանդիպումը հնարավորություն կհանդիսանա խոսելու տարածաշրջանային և միջազգային ճգնաժամերի քաղաքական և ռազմական ասպեկտների մասին, մասնավորապես, իրավիճակն Ուկրաինայում և Սահել-Սահարա հատվածում, որոնց առնչությամբ Ֆրանսիան իր մտահոգությունը կհայտնի Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ։
«Նախարարները կանդրադառնան նաև Ֆրանսիայի և Ռուսաստանի համատեղ ջանքերին՝ որպես Մինսկի խմբի համանախագահներ»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Կողմերը կքննարկեն նաև Իրանի հետ միջուկային ծրագրի բանակցություններին, Մերձավոր Արևելքի, Աֆղանստանի և Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության հետ կապված հարցերը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան