Տնտեսություն 18:52 10/11/2021

ՀԿ-ները կոչ են անում հրաժարվել «Լոռիբերդ» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծից

«Լոռիբերդ» ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ հասարակական կազմակերպությունները  հայտարարություն են տարածել, որում ասվում է․

«2021թ. նոյեմբերի 8-ին Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Կուրթան գյուղում տեղի ունեցան «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի կողմից «Լոռիբերդ» ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ հանրային լսումները: Նախորդ լսումները տեղի են ունեցել հոկտեմբերի 21-ին՝ Լոռի Բերդ համայնքում:

Լսումներն անցան կոնֆլիկտային մթնոլորտում: Գյուղի բնակիչները ընկերությունից պահանջել էին ներկայացնել, թե ինչպիսի ռիսկեր, վտանգներ կարող է բերել ՀԷԿ-ի կառուցումն ու շահագործումը, ինչպիսի փոխհատուցում է տրվելու այդ վնասների համար՝ շեշտելով, որ բնակիչները ոլորտի մասնագետներ չեն և մանրակրկիտ պարզաբանման կարիք ունեն:

Ի պատասխան՝ «Գիդէպինվեստ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանն արձագանքեց, որ վնաս է պատճառվելու միայն ջրերի քանակի նվազման տեսքով, և ռիսկի նվազեցման համար նախատեսում են իրականացնել սեզոնային ջրառ: Իր հերթին «Էկոգրուպ» ընկերության ներկայացուցիչ Տարոն Նավասարդյանը նշեց, որ այդ հարցերի պատասխաններն իրենք տալու են ՇՄԱԳ հայտում, որը դեռ պատրաստ չէ:

«Էկոգրուպ» կազմակերպության տնօրեն Արթուր Մինասյանը նշեց, որ փոխհատուցում կլինի և կրելու է շարունակական բնույթ: «Բնապահպանական առումով դեռ չկան դիտարկումներ, չկա վերջնական աշխատանքային նախագիծ: Երբ այն լինի, ամենը կճշգրտվի, կներկայացնենք ձեզ և Շրջակա միջավայրի նախարարությանը»,- նշեց նա:

«Էներգո ՀԷԿ Շին» և «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ների ղեկավար Սամվել Հունանյանն էլ խոստացավ Կուրթան համայնքում 40 միլիոն դոլար ներդրել ամենատարբեր ծրագրերի իրականացման համար:
Պարզաբանմամբ հանդես եկավ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը՝ նշելով ՀԷԿ-երի աշխատանքի հետ կապված ռիսկերն ու վտանգները, ինչպես նաև օրենսդրական կարգավորման կետերը: Մասնավորապես, նա նշեց, որ այս ՀԷԿ-ը ներկայացվում է որպես փոքր ՀԷԿ, սակայն 26,7 Մվտ հզորությունը պետք է համարվի միջին հզորության ՀԷԿ, որն ունի ավելի մեծ ռիսկեր ու վտանգներ շրջակա միջավայրի համար: Մյուս խնդիրն այն է, որ ՓՀԷԿ-երի շահագործման ընթացքում վթարների 80%-ը տեղի է ունենում ջրատար խողովակների վրա, որոնք անցնելու են նաև Ստեփանավան, Վարդաբլուր, Ամրակից և Լոռիբերդ համայնքների տարածքով: Եվ վնաս կարող է հասցվել նաև այս բոլոր համայնքներին:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն ուղիղ հարցադրումով դիմեց ընկերության ներկայացուցիչներին. «Սեփականատերը պետք է կոնկրետ մատնանշի, թե ինչ վնաս կարող է լինել այս գործունեության արդյունքում, ինչ ռիսկեր կան և ինչպես են այդ ռիսկերը չեզոքացվելու»:

Կուրթանի բնակիչ, ակտիվիստ Վահե Խաչիկյանը բարձրացրեց հանրային լսմանը գյուղի կանանց մասնակցության հարցը. «Ստացվում է, որ այստեղ տղամարդիկ որոշում են հարցեր, որոնք ազդում են նաև գյուղի կանանց վրա»,- ասաց նա:

Հանրային լսման մասնակիցներից մի քանիսը ճնշում գործադրեցին քաղհասարակության ներկայացուցիչների վրա: Սկսեցին քաշքել Օլեգ Դուլգարյանին՝ ասելով. «Դու ով ես, լռիր, դու մեր գյուղից չես, դուրս արի, հեռացիր...Կուրթանեցիներ, եթե իմ ապագան ամերիկյան գրանտ ուտողները պետք է որոշեն, եթե պետք է դրսի մարդը որոշի, հասարակական կազմակերպությունները պետք է խոսեն, ուրեմն ժողովը իզուր է… Սա նշանակում է որ հոկտեմբերյանցին գա Կուրթան, իր բերք-մթերքի հարց լուծի… Այս հարցը պետք է լուծվի միայն համայնքի մեջ»: Ինգա Զարաֆյանին էլ ասացին. «Ո՞վ ես, որ ամեն տեղ քեզ տեսնում ենք, երևի շատ փող ես ստանում դրա համար, գնա այստեղից… Երկիրը քանդում ես»: Հանրային լսումը լուսաբանող լրագողների նկատմամբ նույնպես ճնշումներ էին գործադրում, ինչպես նաև ասում, թե վերջինները պետական մտածողությունից զուրկ են: Այս ամենն ուղեկցվում էր գոռգոռոցով, ագրեսիվ վարքագծով:

Ստեղծված իրավիճակում գյուղացիների մեծ մասն ընդհանրապես չկարողացավ արտահայտվել:

Մենք՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն հայտարարում են՝

1.«Լոռիբերդ» ՓՀԷԿ-ը չի կարող կառուցվել Ձորագետ գետի վրա, քանի որ ՀՀ կառավարության 2021թ-ի ապրիլի 8-ի 488-Ն որոշման համաձայն Ձորագետը մեկն է այն 25 գետերից, որոնց վրա այս որոշմամբ արգելվում է փոքր ՀԷԿ-ի կառուցումը: Շրջակա միջավայրի նախարարությունն ընդհանրապես պետք է մերժի փորձաքննել այս ՓՀԷԿ-ի ՇՄԱԳ հայտը հիմք ընդունելով հենց այս որոշումը, որը հենց Շրջակա միջավայրի նախարարությունն է մշակել:

2.Սուր կոնֆլիկտային իրավիճակի և առկա ճնշումների պարագայում անհնար է պարզել Կուրթան գյուղի բնակչության կողմնորոշումը «Լոռիբերդ» ՀԷԿ-ի կառուցման կողմ կամ դեմ լինելու վերաբերյալ տվյալ լսման միջոցով:

3. Վարդաբլուր, Գյուլագարակ, Ամրակից գյուղի բնակիչներն ահազանգում են, որ նրանց ավելի մեծ չափի վնաս կարող է հասցվել, սակայն իրենց կարծիքը չեն հարցնում և հանրային լսում իրենց գյուղերում չեն կազմակերպել, ինչը, հաշվի առնելով նախագծի ռիսկերը, պարտադիր էր: Բնակիչները նաև ահազանգել են հասարակական կազմակերպություններին, որ իրենք արդեն իսկ բախվում են ջրային պակասուրդի հետ, ինչը տարեցտարի խորանում է կլիմայի փոփոխության և գետի ջրհոսքի շարունակական նվազման պայմաններում: Երբ Օլեգ Դուլգարյանը բարձրաձայնեց այս խնդիրը հանրային լսման ժամանակ, արձագանք եղավ, թե «...Հայաստանը էլեկտրաէներգիա է գնում Վրաստանից, իսկ դուք այստեղ ջրի խոնավությունից եք խոսում...»:

4. Այս նախագիծը կարող է բացասաբար անդրադառնալ գյուղերում նոր զարգացում ապրող տուրիստական գործունեության վրա, որը հիմնված է յուրահատուկ լանդշաֆտների, բնակլիմայակայան բարենպաստ պայմանների և պատմամշակութային ժառանգության վրա:

5. Ընկերության ներկայացուցիչները չպատասխանեցին գյուղացիների պահանջին՝ մանրակրկտորեն ներկայացնել ՀԷԿ-ի կառուցման և շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր վտանգներն ու ռիսկերը և դրանք չեզոքացնելու իրենց մոտեցումները:

6. Համայնքի բնակիչները իրազեկվածության ցածր մակարդակ ունեն հիդրոէներգետիկայի ոլորտի կարգավորման օրենսդրական պահանջների մասին:

Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2021թ-ի ապրիլի 8-ի 488-Ն որոշումը, բնակչության իրազեկվածության ցածր մակարդակն ու հանրային լսումների կոնֆլիկտային և ճնշող մթնոլորտը՝ կոչ ենք անում հրաժարվել «Լոռիբերդ» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծից և չեղյալ համարել Կուրթանում 2021թ. նոյեմբերի 8-ին անցկացված հանրային լսումները»:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Երեք նախագահների ինստիտուտից ամենակոշտ արձագանքը պետք է լինի, այդ թվում՝ պահանջ Լավրովին. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհիշի...
Աղբյուր` Panorama.am
16:24
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ
«Ընտրություններ կնշանակվեն, իհարկե, եթե իշխող կուսակցությունը լուծարվի, ինչը նրա անխուսափելի ապագան է, եթե նա ուշքի չգա ու ընտրություններ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Ավելի քան 137,000 մարդ տարհանվել է Լոս Անջելեսի ամենակործանարար անտառային հրդեհի հետևանքով
Առնվազն հինգ անտառային հրդեհներ այժմ մոլեգնում են Լոս Անջելեսում և նրա հարևան շրջանների որոշ մասերում: BBC-ի փոխանցմամբ, հաստատվել է, որ...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ձվածեղը փաստորեն իրենց մոտ բոլոր տեղերում է. Ոճաբանը՝ Աննա Հակոբյանի զգեստի մասին
«Ձվածեղը փաստորեն իիրենց մոտ բոլոր տեղերում է»,-այսպես է արձագանքել «Ինսթագրամում»  բազմահազար հետևորդներ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Լևոն Տեր-ՊԵտրոսյանի արձանը պետք է դրվեր ամեն գյուղում, մինչդեռ նա դարձավ դառը ատելության թիրախ. Ա. Գրիգորյան
«Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը մեր քաղաքական կյանքի, մեր պատմության մեծագույն պարադոքսն է։ Միայն առաջին պատերազմում տարած հաղթանակը պետք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}