«ԱստրաԶենեկա»-ի ժամկետանց 27 680 դեղաչափ խոտանվել է․ «Հետք»
2021թ․ կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկից առ այսօր Հայաստանը ձեռք է բերել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի 389 500 դեղաչափ, որից 27 680-ը, պիտանելիության ժամկետը լրանալու պատճառով, խոտանվել է:
Ինչպես գրում է «Հետքը», գրավոր հարցմամբ դիմել էր Առողջապահության նախարարությանը՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե մինչև այս պահը ձեռք բերված պատվաստանյութերից քանի դեղաչափ է օգտագործվել, և յուրաքանչյուր պատվաստանյութից տարբեր պատճառներով որքան է եղել կորուստը։
«Նախարարությունից մեր երկու հարցին էլ չեն պատասխանել՝ նշելով միայն, որ կորուստը թույլատրելիի սահմաններում է։ Պատվաստանյութի մեկ շշիկի (սրվակ)՝ տարբեր քանակի դեղաչափեր պարունակելու դեպքում կորստի թույլատրելի սահմանը տարբեր է։ Օրինակ 1 դեղաչափանոց շշիկի դեպքում թույլատրելի չափը 5% է, 2-5-ի դեպքում՝ 10%, 10 դեղաչափանոցի դեպքում՝ մինչև 20%: Այսինքն՝ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի մեկ շշիկի պարագայում, որը պարունակում է 10 դեղաչափ (5 մլ), կարող է խոտանվել 2 (1 մլ) դեղաչափ, և դա կհամարվի կորուստ, բայց թույլատրելի։
Նոյեմբերի 10-ի դրությամբ Հայաստանը COVID-19-ի դեմ և՛ գնման, և՛ նվիրատվությունների միջոցով ձեռք է բերել ընդհանուր առմամբ 2 մլն 367 հզր դեղաչափ պատվաստանյութ, որից «Սինոֆարմ»` 800 000 դեղաչափ, «Մոդեռնա»` 730 700, «ԱստրաԶենեկա»՝ 389 500 դեղաչափ, «Սպուտնիկ Վի»` 347 060 դեղաչափ և «ԿորոնաՎակ»` 100 000 դեղաչափ»,- գրում է լրատվամիջոցը։
Հարակից հրապարակումներ`
- ԱստրաԶենեկա-ն չեղարկել է պատվաստանյութի հաստատման հայտը Շվեյցարիայում
- Վրաստանում AstraZeneca-ով պատվաստումները դադարեցվել են
- Ռուսաստանում AstraZeneca է արտադրվում
- Ներկրվել է «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 187 200 դեղաչափ
- Վրաստանը հրաժարվել է AstraZeneca-ի 50 հազար դեղաչափից
- Եվրամիությունում ընդունելի և ոչ ընդունելի «AstraZeneca» չկա. Անահիտ Ավանեսյան
- Փողերի լվացում «ԱստրաԶենեկա»-ով. պատվաստանյութի ժամկետները շուտով լրանում են. Ներսիսյան