Հստակեցվում են շրջիկ առևտրի կետերի կցորդիչների՝ տուգանային հրապարակներ տեղափոխելու հիմքերը
«Բովանդակային առումով որևէ խորքային փոփոխություններ չկան»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ կահավորվում են շրջիկ առևտրի համար նախատեսված տարածքները, որին ավելացվել է «սահմանված կարգով» արտահայտությունը՝ դրանով օրենքին համապատասխանեցնելով կառավարության արդեն ընդունված գծանշումների կարգը:
Վաչե Տերտերյանի խոսքով՝ գործող օրենքով որոշ խախտումների դեպքում համայնքային տեսուչին լիազորություն է տրված շրջիկ առևտրի կետ հանդիսացող տրանսպորտային միջոցը և նրա կցորդիչը տուգանային, կամ դրա համար կահավորված հատուկ տարածք տեղափոխել, սակայն օրենքի մեկ տարվա գործելու ժամանակ որոշ խնդիրներ են առաջացել և որպեսզի խախտումները տարընթերցումներ չառաջացնեն, հստակ նկարագրվել են տեսուչի լիազորության կիրառման դեպքերը:
Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսված լրացման մեջ ասվում է. «1. Տեսուչն իրավունք ունի շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ՝ հատուկ տարածք), եթե՝
1) վաճառողը չունի շրջիկ առևտրի իրականացման թույլտվություն և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը և անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման համար Երևան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից:
2) վաճառողը թույլատրված վայրերից դուրս իրականացնում է վաճառք կամ մատուցում է ծառայություններ և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը կամ բացակայում է նշված վայրից:
3) վաճառողը գործունեություն է իրականացնում սահմանված պահանջների և պայմանների խախտմամբ և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը և անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման համար Երևան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից:
4) տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) կայանել է ոչ իր կողմից ամրագրված՝ սահմանված վայրերից մեկում և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը և անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման համար Երևան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից:
5) շրջիկ առևտրի թույլտվություն ստացած անձը սահմանված ժամը լրանալուց հետո չի ազատել շրջիկ առևտրի իրականացման համար տրամադրված վայրը և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը և անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման համար Երևան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից:»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան