Մահերը շատ են. Հայաստանի բնակչությունը շարունակում է նվազել
Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2021թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 966.8 հազար մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 896.1 հազար մարդ և գյուղականը` 1 070.7 հազար մարդ: Panorama.am-ին նման տվյալներ է տրամադրել ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Համեմատության համար նշենք, որ 2020-ին մշտական բնակչությունը 2 967.9 հազար էր, 2019-ին՝ 2 957.5 հազար, 2018-ին՝ 2 969.2 հազար։
Քաղաքային բնակչությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 3200-ով, գյուղականը՝ ավելացել 2100-ով։
2021թ. հունվար-սեպտեմբերին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 113.2%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 124.8 %-ի համեմատ:
Այս ընթացքում Հայասըանում ծնվել է 26 809 մարդ, մահացել՝ 23 674 մարդ։ Ըստ պաշտոնական վիճակագրության, 2020-ին մահացել է 21 284 մարդ, 2019-ին՝ 19 589 մարդ։
2021-ին բնական հավելաճը կազմել է 3 135 մարդ, նախորդ տարվա 5 274 մարդու, 2019-ի՝ 5 274 մարդու փոխարեն։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում ու Տավուշում սկսել են ավելի շատ ամուսնալուծվել, Սյունիքում՝ ավելի քիչ
- Հայաստանում ինն ամսվա ընթացքում մայրական մահացության 11 դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին