Տիգրան Աբրահամյան. Հայաստանի և Արցախի իշխանությունները հակախաղ չունեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Շուշիի հարակից հատվածով անցնող Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին, նոյեմբերի 8-ին, ադրբեջանցիների իրականացրած ահաբեկչության արդյունքում 1 զոհ, երեք վիրավոր ունենք։
Երբ ինձ հարցնում են, թե ինչ հետևանքներ կունենա այս վերջին միջադեպը, ապա առաջին բանը, որ մտքովս անցնում է, հիշում եմ հոկտեմբերին 9-ին, Մարտակերտի ուղղությամբ տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձ զոհվեց։
Իսկ ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո։ Եթե ֆիլտրենք աղմուկը, դրան հետևած սահմանային լարվածությունը, ապա տակը միայն մեկ բան է մնում՝ մարդկային դաժան ճակատագիր։
Հայաստանի և Արցախի իշխանությունները հակախաղ չունեն, ավելին՝ դրսևորվում է հանցավոր անգործություն, ինչն անխուսափելիորեն բերելու է նոր միջադեպերի»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Փաշինյանն արձանագրեց՝ իր իշխանությունը բանակաշինության հարցում անելիք չունի
- «Խաղաղության դարաշրջան» բացողներն ամրապնդում են թշնամու հաղթանակը. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Մեր գլխավոր խոչընդոտն այդքան Ադրբեջանը չէ, որքան Հայաստանում հաստատված իշխանությունը
- Տիգրան Աբրահամյան. Այս իշխանության գործելաոճը չի փոխվում՝ մարդկանց հրամցնել կենցաղը
- Ընդդիմության համար առաջնագիծը փակ է, որովհետև նման քաղաքական որոշում է «վերևից» իջեցված. Տիգրան Աբրահամյան
- Պատերազմի առաջին օրերից Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը Արցախի նախագահի և իր անվտանգության մեծացումն էր. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Սանասարի ու Կովսականի Ադրբեջանին հանձնելը որևէ առնչություն չունի նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ
- Տիգրան Աբրահամյան. Ծանր հետևանքների համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան