Պուլկովո օդանավակայանում հարգանքի տուրք է մատուցվել Սինայի թերակղզում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հիշատակին
Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգ ժամանած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պուլկովո օդանավակայանում հարգանքի տուրք է մատուցել Սինայի թերակղզում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հիշատակին:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչությունից,
Տարոն Մարգարյանը և պաշտոնական պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել օդանավակայանի կենտրոնական մուտքի հարակից տարածքում ինքնաբուխ ձևավորված սգո անկյունում՝ հարգելով զոհերի հիշատակը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան