Մամիջանյան. Արծրուն Հովհաննիսյանին քննիչ հանձնաժողովում ներառելը ցինիզմի գագաթնակետն է
«Մեղսակիցները չեն կարող քննել տեղի ունեցած հանցագործությունները»,-ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի կողմից գնահատականների օբյեկտիվ լինել-չլինելու մասին հարցին։
Նրա խոսքով, հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել պարտության խոսնակին, որը բազմիցս հերքել իր իսկ ասածները, լավագույնն է սուտ տարածելու մեջ, ցինիզմի գագաթնակետն է։
«Ցինիզմի գագաթնակետն է իշխանությունների կողմից Արծրուն Հովհաննիսյանին ներառել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում որպես փորձագետ։ Դա նույնն է, որ Չիկատիլոյին ներգրավվես կանանց նկատմամաբ բռնությունը կանխարգելող հանձնաժողովի կազմում։ Ես կարծում եմ, որ իշխանությունները հատուկ անում են բաներ ժողովրդին ջղայնացնելու համար, ապացուցելու, որ իրենք դա էլ կարող են անել ու անվնաս մնալ»,-ասաց Մամիջանյանը։
Ինչ վերաբերում է հանձնաժողովի աշխատանքներին, ամեն ինչ տանում է այն բանին, որ այդ հանձնաժողովի միակ նպատակը լինելու է գտնել ու նշանակել մեղավորներ։
«Ամենայն հավանականությամբ՝ նրանք կլինեն բանակից։ Քննիչ հանձնաժողովն առաջին հերթին պետք է լինի ընդդիմության գործիք»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մամիջանյան. Փաշինյանը ճիշտ է անում, որ վախենում է որդեկորույս մայրերից
- Մամիջանյանին զարմացրել են ԵԽ նախարարների կոմիտեի զեկուցողների հայտարարությունը՝ Հայաստանի ժողովրդավարության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան