«Իմ կնոջ սիրեկանները» կտավը վաճառվել է 826 հազար դոլարով
«Իմ կնոջ սիրեկանները» կտավը, որտեղ պատկերված է 42 կատու, վաճառվել է Sotheby's աճուրդում 826 հազար դոլարով: Գնորդի անունը դեռևս չի հրապարակվել: Կտավի հեղինակն է ավստրիացի նկարիչ Կարլ Կալերի (1855-1906 թթ.): Այս մասին գրում է Նյուզռու.քոմ կայքը:
2,6 մ լայնությամբ և 1,8 մ բարձրությամբ նկարն ավելի քան 100 կգ քաշ է ունեցել: Նկարիչը կտավում պատկերել է լոսանջելեսցի միլիոնատիրոջ կնոջ՝ Քեյթ Բերդսել Ջոնսոնի կատուներին: Հենց նա է խնդրել պատկերել իր սիրելի կատուներին: Նա ունեցել է 350 կատու, որից նկարիչը պատկերել է միայն 42-ին:
Նկարը ստեղծվել է 1891 թվականին: Ջոնսոնը մահացել է 1893 թվականին: Նա թողնում է 500 հազար դոլար իր մահից հետո կատուներին խնամելու համար:
Առաջին անգամ նկարը ցուցադրվել է Չիկագոյում 1893 թվականին և անմիջապես գրավել է մարդկանց ուշադրությունը: Այնուհետև այն ձեռք է բերել Սան Ֆրանցիսկոյից մի կոլեկցիոներ, որից հետո այն ցուցադրվել է տարբեր թանգարաններում և պատկերասրահներում և ստացել է «մեծագույն աշխատանքը կատուներով նկարների աշխարհում»: