Ստեփանակերտի մոտ բացվել է խաղաղապահի հուշարձան
Չորեքշաբթի օրը Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական քաղաքի տարածքում բացվել է խաղաղապահի հուշարձանը՝ ի նշան ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախի Հանրապետություն մուտքի առաջին տարեդարձի։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Արարողությանը ներկա են եղել Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Գենադի Անաշկինը։
Բրոնզից ձուլված հուշարձանը պատկերում է մի խաղաղապահի՝ ամբողջ մարտական զինամթերքով, Կալաշնիկով ինքնաձիգը ուսին և գրկած փխրուն աղջկան, որը նրան ծաղկեփունջ է տալիս: Հուշարձանի նախատիպը խաղաղապահ առաքելության իրական մասնակիցն էր։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան