Շուշիի մոտ ադրբեջանական կրակոցներից տուժած քաղաքացիները մանրամասներ են պատմում
Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում նոյեմբերի 8-ին ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած Ջրմուղ-կոյուղի ընկերության աշխատակիցները Ստեփանակերտի հիվանդանոցում են ու Արցախի հանրային հեռուստաընկերությանը պատմել են դեպքի մանրամասները
«Մոտներս եկավ ու սկսեց ճղճղալը, գոռգոռում էր։ Գևորգը ռուսերենով ասում է՝ ջուրը բաց է թողնում, սարքում ենք։ Նորից սկսեց ճղճղալը, ռուսերեն ուշունց տվեց, բայց կիսատ պռատ՝ բառերը զոռով էր ասում։ Ասեցինք, որ էլ չենք աշխատի։ Պիստալետը հանեց ու տղային կրակեց, սպանեց»,- պատմեց տուժածներից Գագիկ Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նոյեմբերի 8-ին ժամը 15-ի սահմաններում ադրբեջանցի զինծառայողը Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքից անցնելով ԱՀ Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանք, Արցախի Հանրապետության բնակչությանն ահաբեկելու, նրանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելու ձգտումով, ազգային, կրոնական ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ պահվող հրազենով կրակոցներ է արձակել ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող անձանց ուղղությամբ։
Ստեփանակերտ քաղաքի 1998թ ծնված բնակիչ Մարտիկ Երեմյանը գլխի շրջանում ստանալով հրազենային-գնդակային վիրավորում՝ տեղում մահացել է, իսկ Գևորգ Մելքումյանը, Գագիկ Ղազարյանը և Արմեն Սարգսյանը ստացել են հրազենային վիրավորումներ։ ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 9-րդ և 14-րդ կետերով (Սպանություն, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, զուգորդված ահաբեկչությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) և 225-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ահաբեկչություն, որը կատարվել է հրազենի գործադրմամբ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցի զինծառայողն անցնել է Արցախի «Շուշիի տակ» տեղանք, կրակոցներ արձակել ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող անձանց ուղղությամբ. ԱՀ ՔԿ
- Շուշիում հանդիպել են Ալիևն ու Թուրքիայի պաշտպանության նախարարը
- Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածը երկկողմանի բաց է
- Շուշիի մոտ ադրբեջանական կրակոցներից տուժած քաղաքացիներից մեկի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, վիճակը գնահատվում է ծանր. Արցախի ԱՆ
- Շուշիի մոտ ադրբեջանական կրակոցներից տուժած քաղաքացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության. Արցախի ՄԻՊ
- Շուշիի մերձակա խաչմերուկում ադրբեջանցիների կրակոցներից հետո երթևեկությունն այդ հատվածում դադարեցվել է. ԱՀ դատախազություն
- ԱԱԾ. Ադրբեջանցիները կրակել են Շուշիի մոտակա խաչմերուկում ջրատար խողովակների վրա աշխատանք կատարող մարդկանց վրա, կա զոհ
- Ալիևը Շուշիում է, Ստեփանակերտից դեպի Շուշի ճանապարհը փակ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան