Հետաձգվեց կաթնային յուղով կաթնամթերքի համար խանութներում առանձին դարակաշար նախատեսող նախագիծը
«Կաթնային յուղ պարունակող կաթնամթերքը մինչև հիմա ոչ մի ձևով չի առանձնացվում վաճառակետերի դարակաշարերում կամ փաթեթավորման վրա տեսանելի կերպով այն չի երևում»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը՝ զեկուցելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը:
Նրա խոսքով՝ սպառողը ցանկության դեպքում արտադրանքի բաղադրության մեջ կգտնի «կաթնային յուղ» ձևակերպումը բայց այն հեշտ տեսանելի չէ:
«Տվյալ օրենքով առաջարկում ենք կաթնային յուղ պարունակող պանիրը, թթվասերը և այլ կաթնամթերքները դարակաշարերում առանձնացնել, որպեզի սպառողին շփոթության մեջ չգցեն»,- ասաց Գևորգյանը և բացատրեց, որ կաթնային յուղը որպես հումք շատ ավելի էժան է, քան բնական կաթը, բայց նույն գնով է վաճառվում, ինչ բնական կաթից պատրաստված կաթնամթերքը:
Նրա խոսքով՝ առաջարկվում է դարակաշարերում առանձնացնել կաթնային յուղ պարունակող մթերքը, որպեսզի սպառողը հստակ իմանա, թե ինչ է գնում:
Փոխնախարարը նաև հայտնեց, որ հնարավոր է հարցը լուծել պիտակի վրա համապատասխան նշում կատարելով, և փոքր խանութների սեփականատերերին կամ արտադրողներին լրացուցիչ դարակաշարեր ապահովելու ծախսից զերծ պահել, բայց քանի որ դա պետք է արվի տեխկանոնակարգերի փոփոխությամբ, և ԵԱՏՄ-ում այն արվում է միասնաբար՝ բոլոր երկրների համար, ապա մինչև հարցին նման լուծոմ տալն առաջարկվում է դարակաշարերի տարբերակ ներմուծել:
Ռաֆայել Գևորգյանը հայտնեց, որ այդ հարցով ԵԱՏՄ երկրների հետ քննարկումներ արել են , բայց այն խնդիրներ է առաջացրել Բելառուսի համար, որը գտնում է՝ պահանջը իր տնտեսվարողի համար լրացուցիչ ծախսեր է առաջացնում:
Հանձնաժողովի անդամներն առաջարկեցին օրենքով տարբերակել մեծ և փոքր խանութները, քանի որ մարզերի խանութների մեծ մասը դարակաշարեր ապահովելու համար չեն կարող գումարներ հատկացնել:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ խոշոր տնտեսվարողներն արդեն դարակաշարերն առանձնացրել են, բայց պատգամավորները պնդեցին, որ նախագիծը 2 ամսով հետաձգվի և խմբագրումներով տարանջատվեն մեծ և փոքր խանութները:
Հանձնաժողովը որոշեց 2 ամսով հետաձգել:
Հարակից հրապարակումներ`
- Հստակեցվում են շրջիկ առևտրի կետերի կցորդիչների՝ տուգանային հրապարակներ տեղափոխելու հիմքերը
- Շահումով խաղերի և բուքմեքերական ընկերությունների գովազդի սահմանափակման մասին նախագծում որոշ բարելավումներ կկատարվեն. Թունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան