ԱՄՆ Պետդեպը դատապարտում է Արցախում քաղաքացիական անձի սպանությունը
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայում և Եվրասիայում քաղաքականության հարցերով բյուրոն դատապարտում է նոյեմբերի 8-ին Ադրբեջանի զինծառայողի կողմից Արցախի Հանրապետության Շուշի-Բերձոր ավտոճանապարհին ջրատարի խողովակի վերանորոգում իրականացնող անձանց ուղղությամբ իրականացրած կրակոցները, արդյունքում սպանվեց Ստեփանակերտ քաղաքի 1998թ ծնված բնակիչ Մարտիկ Երեմյանը, և ևս երեք անձ վիրավորվեց։
«Մենք դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ քաղաքացիական անձի մահվան։ Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով, լուծելու ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ Արցախի դատախազությունը Ստեփանակերտի ջրմուղ-կոյուղու աշխատակցի սպանությունը որակվել է որպես ահաբեկչություն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին