Իսկ իշխանությունները վախկոտ թռած դեպուտատիկի մակարդակով են պատեթիկ հայտարարություն անում արցախցու սպանության դեպքով. Արշակ Զաքարյանը
«Կարծում եմ անիմաստ է խոսել, թե մեկ տարի առաջ ինչ եղավ, հիմա պետք է խոսենք այսօրվա և վաղվա մասին, քանի որ ամեն օր արթնանում ենք նոր նոյեմբերի 9-ի մասին լսելով»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը՝ անդրադառնալով Շուշիի մոտակայքում հայ աշխատավորների գնդակահարության փաստին:
Նրա խոսքով՝ նման դեպքեր լինում էին հին ժամանակներում, երբ ստրկատերը ֆազենդաներում մոտիկից սպանում էր աշխատողին:
«Սա նվաստացման վերջին աստիճանն է, որ մեզ հասցրեց, այս դավաճան, դավադիր, սրիկա, ծախված «յան»-երի իշխանությունը»,-հայտարարեց Զաքարյանը և հավելեց, որ նմանները «յան»-ով ազգանուն են կրում, բայց նրանց հայ անվանել չի կարելի և համոզված է, որ նրանց մոտ գենետիկայում մի բան այն չէ:
Ըստ Զաքարյանի՝ երբ իշխանությունը հայտնվել է ճղճիմ և նվաստացած վիճակում, այն չի նշանակում, որ երկրի ղեկավարը բոլորին պետք է նվաստացնի, որ ինքը նրանց մեջ տղա երևա:
«Սա անում են այսօրվա իշխանավորները՝ պարտքով պիվա խմողները, նրանք ուզում են երկրի մեջքը կզացնեն, որպեսզի մեջքը ուղղվածներ չլինեն և այդ կզածների մեջ իրենք երևան»,-ասաց ազատամարտիկը:
Մեկնաբանելով Շուշիի մատույցներոմ խաղաղ աշխատավորին գնդակահարելու դեպքը՝ Զաքարյանը նկատեց, որ եթե արյան դիմաց արյունով վրեժ չեն առնում, ուրեմը դեպքերը շարունակվելու են:
Նա նկատեց, որ նոյեմբերի 9-ից հետո հայ զինվորներին և քաղաքացիական անձանց սպանելուց հետո որևէ մեկը պատասխան չի տվել և պատմեց, որ նախկինում, երբ հայ զինվոր էր սպանվում, ապա ադրբեջանցիները իրենց կորուստներով էին պատասխան տալիս դրա համար և միայն այդ պատճառով էր, որ նրանք կրկին չէին գնում այդ քայլին:
Բանախաոսը հավաստիացրեց, որ նախկինում ադրբեջանցիները տասնապատիկ ավել զոհեր էին տալիս իրենց կատարած յուրաքանչյուր սպանության համար:
«Իսկ իշխանությունները վախկոտ թռած դեպուտատիկի մակարդակով են պաթետիկ հայտարարություն անում, այն դեպքում, երբ փողոցներում պետք է բողոքի ցույցեր լինեին»,-հայտարարեց ազատամարտիկը և հավաստիացրեց, որ դրա փոխարեն իշխանավորները սրճարաններում նստած հաճույք են վայելում, որովհետեև իրենց որդուն չեն սպանել, բայց պնդեց, որ շուտով մոսկվաներում իրենց զավակներին էլ են սպանելու:
Զաքարյանի խոսքով՝ հայերի նման իներտ պահվածքից թշնամին կարող է ենթադրել, որ կարող է նորից նման քայլեր անել:
«Այսօրվա մեր դեպուտատները, որոնք ժամանակին ակտիվիստ էին և ՊՆ-ի դիմաց զիվորների միջև արձանագրված ամեն միջադեպի համար բողոք էին անում, բա ինչո՞ւ այսօր մանդատները չեն ճոճում ու ցույցի դուրս գալիս՝ տրակտորիստին գլխից կրակելու համար»,-հայտարարեց ազատամարտիկը և կոչ արեց պայքարել ամեն նման դեպքի համար, այլապես ողջ Հայաստանը քաոսի կվերածվի: