Շահումով խաղերի և բուքմեքերական ընկերությունների գովազդի սահմանափակման մասին նախագծում որոշ բարելավումներ կկատարվեն. Թունյան
«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը, որը վերաբերում է շահումով խաղերի և բուքմեքերական ընկերությունների գովազդի սահմանափակմանը, երկու ամսով հետաձգվեց։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Երեկ քննարկում ենք ունեցել մեդիա ոլորտի, գովազդային շուկայում գործող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Բոլորի կարծիքները լսել ենք, նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դիտողությունները, գտնում ենք, որ կարելի է մինչև հանձնաժողովի նիստում եզրակացություն տալը որոշ բարելավումներ կատարել նախագծում»,- նշեց նա։
Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանն էլ նշեց՝ երեկ արդյունավետ աշխատանքային քննարկում են ունեցել և եկել են այն եզրահանգման, որ լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն կա։
«Համակարծիք ենք այն մոտեցմանը, որ որոշակի ժամանակ շարունակենք քննարկումները, որպեսզի սահմանափակումները հնարավորինս առանց դժվարությունների հնարավոր լինի հաղթահարել», - ասաց փոխնախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Խաղամոլության մեջ թաթախված մարդկանց հետ պետք է խոսել, ոչ թե արգելել գովազդը. Դավիթ Բաբախանյան
- Տիգրան Հակոբյանը գովազդի մասին օրենսդրական փոփոխությունները որակում է չմտածված
- ԶԼՄ-ները դիմել են պաշտոնյաներին. Զերծ մնալ գովազդի արգելքից
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան